450 մլն դրամ՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով–2019» միջոցառման համերգը կազմակերպելու
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, ըստ որի, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով–2019» միջոցառման համերգը կազմակերպելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի ինն ամսում հկհատկացնի 450,000.0 հազար դրամ:

















































