Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Հայաստանն ու Չինաստանը միմյանց կհանձնեն հետախուզվող անձանց. Հանձնման մասին պայմանագիրը կուսարկվի ԱԺ եւ ՍԴ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 26-ի նիաստում որոշում կայացրեց հավանություն տալ 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հանցավորության դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով Պետությունները կնքում են բազմակողմ եւ երկկողմ պայմանագրեր, որոնցով կարգավորվում են Կողմերի պետությունների միջեւ հանձնմանն առնչվող իրավական մեխանիզմները:


Պայմանագրի Կողմերը Պայմանագրի դրույթներին համապատասխան եւ Հայցվող Կողմի պահանջով, պարտավորվում են մյուս Կողմին հանձնել իր տարածքում հայտնաբերած եւ Հայցվող Կողմի կողմից հետախուզվող ցանկացած անձի՝ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ կամ նշանակված պատիժն իրականացնելու նպատակով:

Պայմանագրով հստակ կարգավորվում են հանձնման համար հիմք հանդիսացող հանցանքները, հանձնում իրականացնելու պարտադիր եւ հայեցողական, ինչպես նաեւ քաղաքացիների մերժման հիմքերը, հաղորդակցության ուղիները, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հարցումն ապահովելու նպատակով: Այն նախատեսում է մինչեւ հանձնումը հետախուզվող անձի ժամանակավոր կալանավորման հնարավորություն: Պայմանագրում առկա են նաեւ հանձնման ենթակա անձի հանձնման, վերահանձնման, հանձնման հետաձգման եւ ժամանակավոր հանձնման հետ կապված ընթացակարգային դրույթներ: Մի քանի պետություններից ստացված հարցումների պարագայում Պայմանագրով դիտարկվում են այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են վերոնշյալ Պայմանագրի դրույթներին ներկայացված հարցումների համապատասխանությունը, տարբեր հանցանքների ծանրության աստիճանը, հանցանքի կատարման ժամանակը, վայրը եւ այլն:

Հետախուզվող անձի կողմից հանցագործության արդյունքում ձեռք բերված միջոցները, հանցագործության գործիքներն ու այլ գույքը, որոնք կարող են օգտագործվել որպես իր տարածքում գտնված ապացույցներ, հանձնման մասին հարցումը բավարարելու դեպքում, բռնագրավում է Հայցվող Կողմը՝ իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

Պայմանագրով կարգավորվում են նաեւ տարանցիկ փոխադրմանն, ինչպես նաեւ ծախսերին առնչվող իրավահարաբերություններ:

Հաշվի առնելով հանձնմանն առնչվող երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի առկայության դրական ազդեցությունը Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման գործում՝ կարեւորում ենք հատկապես այս բնագավառում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ երկկողմ պայմանագրի կնքումը, քանի որ Կողմերի պետությունները միասին չեն հանդիսանում որեւէ բազմակողմ միջազգային պայմանագրի Կողմ, ինչպես նաեւ դեռեւս կնքված չէ իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, հանձնմանն առնչվող իրավական կարգավորումներ նախատեսող որեւէ երկկողմ պայմանագիր: Տարեցտարի Կողմերի պետությունների քաղաքացիների հոսքի ավելացումը Հայաստանի Հանրապետություն եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կարող է հանցագործությունների հնարավոր աճի տեղիք տալ, ուստի երկկողմ պայմանագրերի կնքումը ներկայումս դարձել է հրատապ խնդիր:

Հաշվի առնելով վերոգրյալ հանգամանքները՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացումը գտնում է նպատակահարմար:

Նշենք, որ Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին դիվանագիտական հայտագրով տեղեկացնի, որ իր օրենքների շրջանակներում արվել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը:

2019թ. հուլիսի 18-ի դրությամբ՝ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: