Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

100 փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել` հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճ

«Փաստ» թերթը գրում է.

«Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա:


Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր:

Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն ունեն, միևնույն է, դրանք ոչինչ չեն արժենա այն գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում անցած մեկուկես տարվա ընթացքում:\


Պետության ունեցած պոտենցիալի առավել արդյունավետ կիրառման համար ոչ պակաս նշանակություն ունի հասարակության ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը։

Եվ ընդհանրապես, այն հասարակությունների համար, որոնց ներսում իշխում է հատվածականության և տարանջատվածության մթնոլորտը, դժվար է լինում մեծ չափով օգտագործել երկրի ներուժը և առաջընթաց գրանցել, որովհետև հասարակության տարբեր հատվածների միջև առճակատումը խլում է անիմաստ ռեսուրսներ։

Իսկ շատ հաճախ հասարակության ներսում ստեղծված տարանջատվածությունը կարող է դուռ բացել երկրի հետընթացի համար:

Այդպիսի օրինակներ աշխարհի պատմությունը հաճախ է տվել, ընդ որում՝ ոչ անպայման հին կամ հնագույն ժամանակների պատմությունը, այլ նաև նոր ու նորագույն ժամանակների:

Հիմա մենք չափազանց վտանգավոր սահմանագծին ենք. իշխանափոխությունից ի վեր մեր երկրում նկատվում է թշնամանքի, չարության, մաղձի դոզայի կտրուկ աճ։ Թվում էր, թե սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո իշխանության եկածները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մեղմացնեն ատելության տարածումը հասարակության որոշ շերտերի նկատմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը։

Կամա, թե ակամա հենց իրենք դարձան այդ մթնոլորտի խորացման, հասարակության մեջ անդնդախոր ճեղքերի առաջացման, փոխադարձ ատելության սերմանման խթանողը:

Այսօր մեր հասարակության ներսում չարության, նախանձի, հայհոյանքի և ատելության տարածումը շատ վառ արտահայտվում է հատկապես սոցցանցերում, երբ հատկապես իշխանական ու «իշխանամերձ» օգտատերերը և ֆեյքերը ամենավերջին լուտանքներն են թափում տարբեր մարդկանց հասցեին։

Նույնիսկ նրանց հասցեին, որոնք ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին են հարում, այլ պարզապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին: Ուշագրավ է, որ շատ հաճախ անգամ կանայք են հայհոյելու հարցում ռեկորդներ գրանցում։

Ու թիրախավորվում են բոլորը, որոնք մի «թթու խոսք» են ասել իշխանության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի հասցեին: Կարևոր էլ չէ՝ ով է դիմացինը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ունի:

Այդպես հայհոյում, պիտակավորում, անվանարկում ու վարկաբեկում ենք սեփական կարծիք ունեցող բոլորին՝ բժշկին, գեներալին, զինվորին, քաղաքական գործչին, մանկավարժին, դատավորին, լրագրողին, մտավորականին: Մի խոսքով, իշխանության անսխալականության համոզմունքի «ամրոցները» թուլացնող բոլորին ու յուրաքանչյուրին:

Նաև սրա արդյունքն է, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանության տեղեկության թեմայով մոլի իշխանական օգտատերը գրում է. «Տարոսը մյուս գեներալներին»: Եվ ինչ զարմանալու բան կա, որ նմանատիպ գրառումները դառնում են գերակայող...

Ինչպես տեսնում ենք, 100 (այն մի 100-ն էլ գումարենք, ուրեմն՝ 200) փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել, և դա հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճն է։

Իսկ այս պայմաններում ակնկալել, թե մեր երկիրը կարելի է դնել զարգացման ռելսերի վրա, անհնար է, քանի որ հասարակության ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր հասնել մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։

Իսկ փոխադարձ անվստահության և ատելության աճը մեր երկիրը տանելու է ցնցումների:

Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում ստեղծված յուրաքանչյուր լարված իրավիճակ շատ պատեհ առիթ է ստեղծում Ադրբեջանի համար սահմանում սադրանքների դիմելու հարցում:

Ի վերջո, մենք այդպիսի իրավիճակի փորձ ունեցել ենք: Եվ ոչ մեկ անգամ:

Եթե ներկայիս կառավարությունը շարունակի անտեսել հասարակության ներսում ստեղծված անառողջ մթնոլորտը և քարտ բլանշ տա ատելության տարածման գործելակերպին, ապա ստեղծված թունավոր մթնոլորտը մի օր պայթելու է, որի արդյունքում տուժելու է ոչ միայն իշխանությունը (որևէ կառավարության ձախողում ոչ մի նշանակություն չունի), այլ առաջին հերթին պետությունը, ինչը պարզապես անթույլատրելի է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: