Արթուր Դավթյանը՝ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու մասին
Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ արդեն ստացվել է դատախազությունում եւ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը պետք է իրականացնի իր գործառույթները: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով փաստին, որ Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են դատախազություն, որպեսզի նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի:
«Եթե ես հիմա որեւէ դիրքորոշում արտահայտեմ, կկաշկանդեմ հսկող դատախազին: Նա կիրականացնի իր հսկողական գործառույթները: Երբ ես իմ, որպես գլխավոր դատախազի լիազորություններն իրականացնելիս կլինեմ, այդ ժամանակ դրանք կիրականացնեմ եւ ձեզ կտեղեկացնեմ»,-ասաց նա:

















































