«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են արել (տեսանյութ)
«Սանիթեք» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել ընկերության գրասենյակի դիմաց՝ նրանք պահանջում են իրենց շախատավարձը: Ակցիային միացել են «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության հիմնադիր Սոնա Աղեկյանը:
«Քաղաքապետին մինչև ժամը 11:35 ժամանակ ենք տալիս, որ Քաղաքապետարանից լիազորված մեկին ուղարկի, հակառակ դեպքում մենք մեքենաներով գնալու ենք քաղաքապետարան»,-ասաց Սոնա Աղեկյանը:
Սոնա Աղեկյանը պնդում է, որ չնայած աղբամանները դատարկվում են, բայց մայրաքաղաքում սանմաքրում տեղի չի ունենում. «Պարոն պարտադրված քաղաքապետը լիազոր անձ չուղարկեց, շարժվում ենք դեպի Երևանի քաղաքապետարան, ոստիկանական մի քանի ջոկատ արդեն կանչեք, պարոն պարտադրված քաղաքապետ»:
Աշխատակիցներն ասում են՝ իրենք շատ վատ պայմաններում են աշխատել, հիմա իրենց աշխատանքի վարձատրությունն են ուզում:
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները քայլելով գնում են դեպի Երեւանի քաղաքապետարան:
Հիշեցնենք, որ նախորդ ակցիայի ժամանակ քաղաքապետարանի ներկայացուցիչը «Սանիթեքի» աշխատակիցներին տրամադրեց փաստաթուղթ, որտեղ նշված է, որ քաղաքապետարանն օգոստոսի համար Սանիթեքին է վճարել 140 մլն դրամից ավելի գումար, մինչդեռ «Սանիթեքից» աշխատակիցներին ասվել է, որ քաղաքապետարանը գումարը չի փոխանցել, ուստի իրենք չեն կարող վճարել մարդկանց աշխատավարձը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim