«Ասելիք չունեմ». Ֆելիքս Ցոլակյանը՝ իր հնարավոր հրաժարականի եւ վերջին պաշտոնանկությունների մասին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը չի ցանկանում մեկնաբանել վերջին շրջանի պաշտոնանկությունները:
«Ասելիք չունեմ»,- Արթուր Վանեցյանի և Վալերի Օսիպյանի պաշտոնանկության մասին հարցին ի պատասխան՝ նշեց Ցոլակյանը:
Նա չպատասխանեց նաև իր հնարավոր հրաժարականի և վարչապետի հետ հակասությունների մասին վերաբերյալ հարցին, ինչպես նաեւ հարցին, թե արդյոք իր երաշխավորած կադրը չէր Արթուր Վանեցյանը:

















































