Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Փաշինյանին պետք է փոխարինի բոլորի համար ընդունելի եւ կայունություն ապահովող մարդ. Ստեփան Դանիելյան

Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը հիշեցնում է 1997 թվականը, որովհետև 97 թվականին քաղաքական դաշտը բաժանվել էր երկու իրարամերժ հատվածների եւ այլեւս այդպես շարունակել հնարավոր չէր, եւ հասարակայնության մի զգալի հատված չէր ընդունում գործող իշխանությանը, եւ նաեւ իշխանության մեջ եղած մարդիկ հասկացան, որ այդպես շարունակել չի կարելի, ինչ-որ փոփոխություններ են անհրաժեշտ, եւ առաջին դեմքը պետք է փոխվի։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Եւ, ըստ էության, բերվեց դրսից մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը, որը այդ երկու կլանների անդամ չէր եւ որը, լինելով իշխանության թեկնածու, նաեւ ընդունելի էր ընդդիմության համար։ Դաշնակցության մի զգալի հատվածը բանտերով էր անցել, ԱԺՄ-ն հալածանքների էր ենթարկվել, մենք հիմում ենք՝ նույնիսկ Ազգային ժողովի ամբիոնում ուղիղ հեռարձակմամբ ծեծի էին ենթարկվում։ Բանտերում շատ լուրջ խոշտանգումներ են եղել, եթե այն ժամանակվա մամուլը բացեք, սարսափելի նկարագրություններ կան։ Եւ այդ ժամանակ քաղաքական փոփոխության պահանջ առաջացավ։ Եւ, այժմ, խնդիրն այն չէ, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, թե հրաժարական չի տա, խնդիրը իրավիճակն է։ Շատ ժամանակ իրավիճակն է թելադրում ապագա քայլերը»,- ասաց Դանիելյանը։


Նրա գնահատմամբ՝ 2018 թ. իշխանափոխությունը, ըստ էության, հանրությունը ոգեւորված ընդունեց, եւ նախկին իշխանությունները մի կողմ քաշվեցին եւ, ըստ էության, մինչեւ հիմա նրանք չէին խանգարում, որ գործող իշխանությունը ինչ-որ քաղաքական փոփոխություններ իրականացնի. «Սակայն խոստացված քաղաքական ռեֆորմները մենք չենք տեսնում՝ Սահմանադրության փոփոխություն, անցումային արդարադատություն, որը իմ կարծիքով այլ իմաստ պետք է ունենար, մի շարք կարևոր օրենքների փոփոխություն, տնտեսական կառուցածքի փոփոխություն, եւ այլն։ Բայց ամբողջ քաղաքական դաշտը եկել է Մարտի 1-ի խնդրի առջեւ է կանգնել, եւ մենք ամեն օր լուրեր ենք ստանում, ոնց որ ռազմաճակատից լուրեր լինեն։ Մենք խորը անցյալում ենք հայտնվել, 2008 թվականում ենք նորից ապրում։ Եւ այս առումով հանրությունը արդեն ռեալ բաժանվել է երկու հատվածի, եւ այդ հատվածներն արդեն գաղափարական բնույթ են ստանում։ Այսինքն մի կողմից այն ուժերը, որոնք 2008 թվականին մի կողմում էին գտնվում, այդ ուժերը նորից արդեն քաղաքականությունից դուրս են մնացել։ Կա կասկած Արցախի հարցում ներկա իշանության քաղաքականության վերաբերյալ, որ արդեն նաեւ գաղափարական հիմք է տալիս շատ մարդկանց համար չվստահել այս իշխանությանը, եւ դա շատ խորը եւ ցավոտ խնդիր է։ Սա նույնպես կարող է հասարակության մի կողմը մոբիլիզացնել մյուս կողմի դեմ եւ նաեւ այդ հատվածը դուրս գա իշխանության դեմ»։

Ըստ Դանիելյանի, Արցախի հետ են շատ բարդացել հարաբերությունները, գնալով բարդանում են, եւ հիմա արդեն խնդիրը Ռոբերտ Քոչարյանի անձը չի, արդեն այստեղ այլ խնդիրներ են առաջանում։ «Այս առումով ես կարծում եմ, որ գործող իշխանությունը չկարողացավ հանրությանը մոբիլիզացնել քաղաքական փոփոխությունների շուրջ, որովհետև այդ փոփոխությունները տեղի չունեցան։ Եւ ոնց որ այս փոփոխությունների հիմքում Նիկոլ Փաշինյանի անձն է, որովհետեւ ինքը միանձնյա է որոշումներ կայացնում։ Եւ որքանով ես հասկանում եմ՝ նույն իշխանության շրջապատում կան նաեւ դժգոհություններ եւ իր այդ քայլերը նրանց համար հասկանալի չեն, եւ նրանք հասկանում են, որ այս պերմանենտ կոնֆլիկտների այս իշխանությունը այդքան ռեսուրս չունի դիմանալու։ Եւ մյուս կողմից էլ նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգն է իջնում հանրության շրջանում ։ Կարծում եմ՝ ինչպես 1997 թվականին իշխող քաղաքական էլիտան հասկացավ, որ պետք է փոփոխություն արվի, պետք է գա մի մարդ, որը այս կամ այն չափով բոլորի համար ընդունելի է եւ որը կարող է որոշ ժամանակաշրջան կայունություն ապահովեկ երկրում, մինչեւ տեղի ունենան նոր քաղաքական ընտրություններ, այսպես էլ ներկայիս քաղաքական էլիտան պետք է վարվի»։

Հարցին, թե արդոք կան թեկնածուներ, Դանիլյանը նշեց. «Գիտեք, ես նկարագրում եմ երեւույթը։ Ինչ վերաբերվում է նրան, թե կա այդպիսի թեկնածու, թե չկա, իմ կարծիքով այսպիսի թեկնածուները բազմաթիվ են, նաեւ նույն իշխանության մեջ գտնվող մարդկանց ի նկատի ունեմ»։