«Արմավիր» ՔԿՀ-ում զանգվածային անհնազանդություն է. 51 ազատազրկված հացադուլ է հայտարարել
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զանգվածային անհնազանդություն է սկսվել: Tert.am-ի տեղեկություններով՝ «Արմավիր» ՔԿՀ-ի 51 ազատազրկված անձ հացադուլ է սկսել:
Աղբյուրը պատմեց, որ պատճառը քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանի որոշումն է:
«Առանց այդ որոշման էլ դատապարտյալները բազմաթիվ խնդիրներ ունեն, հիմա ևս մեկն է ավելացել: Գերասիմ Գևորգյանը որոշել է, որ տեղամասերի փոփոխություն իրականացվի և 21 ազատազրկված անձի որոշել են տեղափոխել այլ տեղամաս»,-ասաց աղբյուրը:
Մանրամասները՝ քիչ անց։

















































