Հայկ Հարությունյանը փաստաբան չուներ
Տեղեկություն ունեինք, որ նախկին ոստիկնապետ Հայկ Հարոթյունյանի պաշտպանը ևս եղել է Մարտի մեկի գործով երկու ամբաստանյալների պաշտպան Միհրան Պողոսյանը։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ ոչ։
«Արձանագրությունից երևում է, որ ինքը փաստաբան չի ունեցել։ Չգիտեմ՝ ոչ օֆիցիալ փաստաբան ունեցե՞լ է, թե ոչ, բայց կոնկրետ այս գործով որքան հարաբերվել է նախաքննության մարմնի հետ, որքանով ես եմ տեղյակ՝ մինչև փետրվար ամիսը փաստաբան չի ունեցել»,-ասաց Միհրան Պողոսյանը։
Արդեն տեղեկացրել էինք, որ Հայկ Հարությունյանն ունեցել է վկայի կարգավիճակ, բայց վկան ևս կարող էր ունենալ փաստաբան։
Այնուամենայնիվ, մեր տեղեկությունը հաստատվեց, որ Հայկ Հարությունյանը փաստաբան չի ունեցել։

















































