Թե՛ գործողության ժամի առումով, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով շատ տարօրինակ է. Դավիթ Տոնոյանը՝ Ադրբեջանի դիվերսիոն փորձի մասին
Այսպիսի վարժանքներ, երբ մենք հազարավոր մարդկանց ներգրավում ենք զորահավաքային վարժանքների, երբևիցե չի եղել: Այս մասին, Աբովյանի հրաձգարանում զորահավաքի ընթացքին հետևելիս, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ընդամենը վեց ժամ հետո մի քանի հազարավոր զինապարտներ ներկայացան, արդյունքներից գոհ եմ, անգամ ինձ համար անսպասելի էր: Սա մեծ հասարակական շարժում էր: Այն, ինչ-որ արվում է, իրականում աննախադեպ է»-,ասաց նա և նշեց, որ սա բացատրում է բացատրական, տեղեկատվական աշխատանքով և նշեց, որ ինչ-որ բան փոխվել է:
Նախարարը նկատեց, որ ապրիլյան գործողությունների ժամանակ զորահավաք չի հայտարարվել, զինապարտներ չեն զորակոչվել, այդ ընթացքում ԵԿՄ-ն և այլ ՀԿ-ներն իրենց ցանկությունը հայտնեցին զինվորագրվելու հայրենիքի պաշտպանության գործին:
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձը, Տոնոյանն ասաց.«Չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված, թե՛ գործողության ժամի առումով է շատ տարօրինակ, թե՛ ներգրավված անձնակազմի թվաքանակով, թե՛ հատուկ նշանակության ստորաբաժանման ներկայացուցիչների ներգրավմամբ: Հիմա, միգուցե և մոլորվել են: Մենք այս պահին պատասխան չունենք տալու, հակառակը, մենք մեր հումանիտար պարտքը կատարել ենք, այսինքն՝ ՊԲ-ն իրականացրել է այն, ինչ պետք է իրակացներ»:
Նախարարը նշեց, որ կխուսափի կատարվածի վերաբերյալ որևէ գնահատական տալուց, քանի որ իրենք էլ են վերլուծություն կատարում:
Ինչ վերաբերում է կառավարության անդամներին զորահավաքին ներգրավվելուն՝ Դավիթ Տոնոյանը նշեց, որ Կառավարության, Ազգային ժողովի անդամներն ունեն տարեկետում, իրենք բոլորը զինապարտ են:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim