Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՍԴ ղեկավարի լիազորությունների դադարեցման համար
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ին դրական եզրակացություն է տվել կառավարող «Իմ քայլը» դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությանը՝ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար: ԱԺ-ն իր հաջորդ քառօրյայում կքննարկի Հրայր Թովմասյանի լիազրությունները դադարեցնելու հարցը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» դաշինքը պատրաստել էր դիմում Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին։ Սակայն Ազգային ժողովը կարող է ՍԴ դիմելու որոշում կայացնել միայն գաղտնի քվեարկությամբ հարցը քննարկելուց հետո՝ ձայների 3/5 հարաբերակցության դեպքում։
Նախաձեռնությանը հավանություն է տվել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ «Բարգավաճ Հայաստանն» առայժմ որոշում չի կայացրել։

















































