Միակ ճանապարհը՝ անօրինական կուլակաթափություն
«Հրապարակ»-ը գրում է․
«Ցավալի է, երբ հեղափոխությունից մեկուկես տարի անց եւս նոր իշխանությունների միակ թշնամին նախկիններն են, միակ գործիքակազմը՝ հանրահավաքները, միակ զենքը՝ Նիկոլ Փաշինյանի բոցաշունչ ելույթները։ Բայց հասարակությունը ո՛չ հանրահավաքներ է ուզում, ո՛չ պոեզիայի բարձրակարգ գործերի արտասանություն, ո՛չ հաթաթաներ ու պատին խոսքով ծեփելու շոուներ։ Մարդիկ հոգնել են տեսարաններից։ Եվ եթե անգամ ոմանք ակնկալում են, որ բռնել-դատելու պրոցեսը պետք է շարունակություն ունենա, եւ ՀՀ վարչապետը պետք է «գլխից բռնի», ապա միայն նրա համար, որ ՀՀ բյուջեն լրացուցիչ մուտքեր ունենա, եւ իրենց՝ շարքային քաղաքացիների կյանքը բարելավվի։ Սակայն փաստ է, որ բռնել-բաց թողնելու ակցիաներից մեր բյուջեն ոչինչ չի շահում, համենայնդեպս՝ նախկին հանցագործ ռեժիմից գանձված միլիարդների մուտքերի մասին տեղեկատվություն մինչ օրս չկա, հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվել եւ անգամ մի փոքր զիջում է Սերժ Սարգսյանի ժամանակներին։
Հարուցված գործերով էլ առաջընթաց չկա։ Իսկ երեկ տեղեկատվություն հրապարակվեց, որ ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ նրա փեսայի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա։ Իսկ ինչ վերաբերում է նախկիններին 1998 թվականի ունեցվածքի սահմանագծին «վերադարձնելու» խոստումներին, ապա պարզ չէ, թե դա ինչ եղանակով է արվելու, եթե չկան հարուցված քրեական գործեր, եւ անգամ Վովա Գասպարյանի նկատմամբ հարուցված քրգործը վերաբերում է ռազմական ոստիկանության երկու ծառայողների՝ իրենց պարտականություններից դուրս այլ աշխատանքի ուղարկելու անհասկանալի մեղադրանքին։ Մնում է եզրակացնել, որ նոր իշխանություններն «ուզում են, բայց չեն կարողանում», եւ նրանց մնում է մի ճանապարհ՝ անօրինական եղանակով «կուլակաթափ» անելը, որը բնորոշ է բոլոր հեղափոխություններին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim