Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել. փոխվարչապետ
«Թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում համակարգային կոռուպցիան արմատախիլ է արվել։ Այս մասին «Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը եւ հակակոռուպցիոն համաժողով -2019» համաժողովում սեպտեմբերի 24-ին ասել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով՝ թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը կառավարության աշխատանքի կարեւոր գծերն են, եւ աշխատանքի նման ոճը այլընտրանք չունի ոչ պետական, ոչ մասնավոր հատվածում։
«Բոլորովին վերջերս սկսվեց հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության մշակման գործընթացը։ Նպատակն այն է, որպեսզի լիովին վերանայվի պետական կառավարումը։ Դա վկայում է այն մասին, որ կիրականացվեն հայեցակարգերի ձեւավորման աշխատանքներ ծառայությունների մատուցման, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ կարեւոր նշանակություն ունի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում բիզնեսի եւ քաղաքացիական հասարակության ջանքերի միավորումը։
Ավինյանն ընդգծեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր հատվածը նույնպես գտնվում է իշխանությունների ուշադրության կենտրոնում, եւ կառավարությունը ձգտում է ստեղծել լավ պայմաններ բիզնեսի համար, ձեւավորել նպաստավոր ներդրումային միջավայր։
«Բիզնեսը պարտավոր է ենթարկվել պետության խաղի կանոններին, եւ միեւնույն ժամանակ բիզնեսի գործունեությունը կոռուպցիայի վերացման գործում հսկայական է։ Մասնավոր հատվածը պետք է ջանա համապատասխանել պետական եւ միջազգային օրենսդրությանը։ Կոռուպցիայի դեմ պայքարի հարցում կարեւոր նշանակություն ունեն ընկերությունների իսկական սեփականատերերի բացահայտումն ու հրապարակումը»,- ամփոփել է նա։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցում է ավելի քան 120 ներկայացուցիչ Արգենտինայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իսպանիայից, Ղազախստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Հայաստանից։
Հիշեցնենք, որ 2001 թվականին Հայաստանի կառավարությունը Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության հետ ստորագրել է համաձայնագիր «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարման մասին՝ 30 տարի ժամկետով, իսկ ավելի ուշ նույնպիսի համաձայնագիր ստորագրվել է նաեւ «Շիրակ» օդանավակայանի վերաբերյալ։ Այսօրվա դրությամբ ներդրումների ծավալը երկու օդանավակայանների արդիականացման գործում կազմում է ավելի քան 160 մլն դոլար։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim