«Հայաստանում ոչ մեկն աշխատավարձով օլիգարխ չի դարձել». Փաշինյանը՝ Սիլիկոնային հովտում
Մեզ քննադատում են, ասում են՝ սոցիալական անարդարություն է, ինչու եք բարձր աշխատավարձ ստացողներին նույն չափով եկամտային հարկ հարկում, ցածր ստացողին էլ. մենք ասում ենք, որ դա մեզ համար գաղափարական հարց է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեզ ասում են օլիգարխներին եք դրանով աջակցում, մենք ասում ենք նախ՝ Հայաստանում ոչ մեկն աշխատավարձով օլիգարխ չի դարձել, երկրորդը՝ մենք ասում ենք՝ եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, նշանակում է ինքը գնացել է 5-7 տարի չարչարվել, կրթություն է ստացել»,–նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ կրթությունը խրախուսելու նպատակով է նաեւ եկամտային հարկը համահարթեցվել. «Երբ ասում ենք կրթությունը ցանկանում ենք դառնա ազգային ապրելակերպ, նաեւ այս քայլով ենք ուզում քաջալերել քաղաքացուն, ասենք հարգելի քաղաքացի, քանի որ դու քո տարիները օգտագործել ես, կրթություն ես ստացել, չես գնացել քեֆ անելու կամ «բեսեդկում» նարդի խաղալու, եւ այլն, չնայած նարդի խաղալուն ես դեմ չեմ, այլ ժամանակը օգտագործել ես կրթություն ես ստացել, պետությունը այս 13 տոկոսը, կամ 8 տոկոսը կամ 5 տոկոսը վերադարձնում է քեզ, քեզ շնորհակալություն ասելով, որ դու ստացել ես այս մակարդակի կրթություն, որովհետեւ այդ մակարդակի կրթություն ստանալով ազգին եւ պետությանը շատ մեծ ծառայություն ես մատուցել, կառավարությունը ուզում է վճարել դրա դիմաց»։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim