Ինչ ճանապարհ է անցել Հայկ Հարությունյանը. հատված նրա Մարտի 1-ի գործով հարցաքննությունից
Ինչպես արդեն հայտնել ենք, գիշերն իր առանձնատանն ինքնասպան է եղել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին ահազանգ է ստացվել, որ Բջնիի առանձնատներից մեկում դի կա: Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ, որտեղ գլխի շրջանում հրազենային վիրավորումով հայտնաբերվել է Հայկ Հարությունյանի դին:
Հայկ Հարությունյանը եղել է ՀՀ ներքին գործերի նախարար (1999-2003), ՀՀ ոստիկանապետ (2003 - 2008 թթ), ՀՀ պետական պահպանության ծառայության պետ, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ։
Նշենք, որ Հարությունյանը Մարտի 1-ի գործով անցնում էր վկայի կարգավիճակով: Ամիսներ առաջ Հայկ Հարությունյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել էր։
Ըստ մամուլի, նախկին ոստիկանապետը հարցաքննության ժամանակ ասել է. «Հիշում եմ, որ ինձ զեկուցել էին, որ սկզբում ցուցարարների ղեկավարների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որ ցույցը տեղափոխեն Մատենադարան, իսկ ոստիկանության ստորաբաժանումները հետ էին, սակայն հրաժարվել են ցույցը տեղափոխել Մատենադարան: Այդ ժամանակ ես հանձնարարել եմ Սաշա Աֆյանին զրուցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ համոզել նրան, որ գա Իտալիայի դեսպանատան մոտ եւ ժողովրդին հանդարտեցնի, սակայն ինձ զեկուցեցին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է գալ»:
Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում Հայկ Հարությունյանի մահվան դեպքի հանգամանքներ պարզելու ուղղությամբ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim