Չլինի՞ ուզում են, որ եկեղեցական ամեն մի արարողության ժամանակ ու աղոթքներում հոգևորականները պարտադիր օգտագործեն «թավիշ» և «քայլ արա» բառերը
«Իրատես» թերթը գրում է.
«Նախորդ համարում անդրադարձել էինք եկեղեցի-պետություն հարաբերություններին, նշելով, որ Հայ առաքելական եկեղեցին, մեղմ ասած, ծանր օրեր է ապրում: Անդրադառնալով Գեղարքունյաց թեմի Մաքենյաց վանքում տեղի ունեցած սրբապղծությանը (մի քանի անձինք իրենց իրավունք էին վերապահել օծման արարողություն իրականացնել)՝ ընդգծել էինք. «Դժվար է բացատրել իրավապահների ու առհասարակ իշխանությունների այսչափ հարևանցի վերաբերմունքը, ասես իրենց շահերից է բխում, որ եկեղեցու դեմ անընդհատ դավեր նյութվեն, եկեղեցին պառակտելու փորձեր արվեն»:
Մեր հրապարակումից բառացիորեն օրեր անց ասվածի ճշմարտացիությունը հաստատեց անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լոսանջելեսյան ասուլիսի ժամանակ: Հանդիպմանը ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես պետք է կարգավորվեն եկեղեցի-պետություն հարաբերությունները, Փաշինյանը կարծես մատ թափ տվեց հոգևոր դասի ներկայացուցիչների վրա՝ ասելով. «Երբ ասում ենք՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ սրանից եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք: Ուժեղ հակահարված կստանան և ծնկի կբերվեն բառիս բուն և փոխաբերական իմաստով»։
Դարեր ի վեր ազգին միավորող կառույցի հետ նման տոնով խոսելու իրավունք ունե՞ր արդյոք Նիկոլ Փաշինյանը, աղանդավորների, ամենատարբեր փորձությունների դեմ պայքարի դուրս ելած հոգևոր հայրերի վրա մուննաթ գալով` ի՞նչ էր ուզում հասկացնել: Չլինի՞ ուզում են, որ եկեղեցական ամեն մի արարողության ժամանակ ու աղոթքներում հոգևորականները պարտադիր օգտագործեն «թավիշ» և «քայլ արա» բառերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim