Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Իրանի համար հզոր Հայաստանի գոյությունը կենսական նշանակություն ունի. Ոսկանյան

Վերջին մեկ ու կես տարում, ընդհանուր առմամբ, կարծես թե փորձ է կատարվում իրականացնել առկա օրակարգը հայ-իրանական հարաբերություններում, բայց արվող քայլերը ամենեւին բավարար չեն։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը:

«Եւ այս իմաստով մենք ստացել ենք նաեւ լրացուցիչ ռիսկեր եւ լրացուցիչ հնարավորություններ, հետեւաբար պետք է կառավարել այդ ռիսկերը եւ օգտագործել առկա հնարավորությունները։ Ռիսկերը վերաբերում են հայկական բանկային համակարգին եւ այս ոլորտում, ես կարծում եմ, որ մեր դիրքորոշումները շատ դեպքերում բավականին երկչոտ են։ Իրանի հետ այս պատժամիջոցային ժամանակաշրջանում աշխատելու, Իրանին օգնելու եւ նաեւ օգուտներ ստանալու լավագույն ուղիներից մեկը հենց բանկային համակարգի կամ դրա որոշակի հատվածի ադապտացումն էր առկա երեւույթներին, որովհետեւ մենք տեսել ենք, թե որոշ պետություններ ինչպիսի մեծ օգուտներ են քաղում այդ բանկային համակարգի ադապտացման եղանակով Իրանից հատկապես պատժամիջոցերի ժամանակահատվածում։ Հաջորդ կարեւորագույն ոլորտը Հայաստանի համար, որը ենթարկվեց ռիսկայնության, իրանցի ավիափոխադրողն էր, այսինքն ավիափոխադրումների դաշտը։ Իրանցի ավիափոխադրողը ուղղակի դուրս եկավ հայկական շուկայից Միացյալ Նահանգերի ճնշումների հետեւանքով»,- նշեց Ոսկանյանը։


Նրա խոսքով, առկա են բազմաթիվ ծրագրեր, որոնք սպասում են իրենց իրականացմանը։ «Ընդհանրապես ես կարծում եմ՝ մեր հիմնական խնդիրը, հիմնախնդիրը Հայաստանի Հանրապետության ներսում նշված ժամանակահատվածում այն է, որ մենք չունենք մեր պետության տեսլական, մենք պերմանենտ զբաղված ենք ներքաղաքական զանազան խնդիրներով, զանազան խնդիրներով, որոնք նույնիսկ հասնում են կենցաղային մակարդակի քննարկման։ Այնինչ ենթադրվում է, որ պետականության հեռագնա ծրագիր ունեցող ազգը պետ է ունենա այդ պետականության տեսլականը, այդ պետականության ապագայի նկատմամբ հստակ ծրագիր եւ այդ ծրագիրը ակնհայտ է, որ մասնակիորեն, պատկերավոր ասված, անցնում է Իրանով, որովհետեւ Իրան-Հայաստան հարաբերությունների համատեքստում Իրանի առկայությունը Հայաստանի արժեքը բարձրացնում է բազմաթիվ ոլորտներում, էլ չասեմ, որ Հայաստանը եւ Իրանը փոխլրացնում են միմյանց անվտանգային համակարգերը։ Հետեւաբար, կարծում եմ՝ այս ոլորտում պետք է ունենանք հստակ հեռագնա ծրագիր, որպիսի կարողանանք հստակորեն մշակել նաեւ քայլերը, որոնք պետք է բերեն այդ ծրագրի իրականացմանը։ Խոսակցություններ բազմաթիվ ոլորտներում կան, որոշակի գործընթացներ կան, շատ սուբյեկտիվ կլինի, եթե այդ գործընթացներ չնկատվեն։ Բայց կրկնեմ՝ մեզ պետք են ոչ թե կիսաքայլեր, մեզ պետք են ոչ թե խոսքային մակարդակով խոստումներ կամ զանազան խնդիրների քննարկումներ, այլ պետք են կոնկրետ գործեր»,- նշեց իրանագետը։

Նրա գնահատմամբ՝ այդ կոնկրետ գործերի շրջանակում պետք է լինի հատկապես Պարսից ծոցը Սեւ ծովին կապող միջանցքի արդիականացումը եւ այդ միջանցքի տարբեր բաղադրիչների կյանքի կոչելը։ Խոսքը, ըստ Ոսկանյանի, վերաբերում է առաջին հերթին հյուսիս-հարավ ավտոմայրուղուն եւ Հայաստան-Իրան երկաթուղուն. « Եւ երկրորդ կարեւորագույն ոլորտը, որտեղ մենք կարող ենք իրականացնել ռազմավարական նշանակության ծրագրեր, որոնք կբերեն ոչ միայն տնտեսական օգուտներ, այլեւ կամրապնդեն Հայաստանի դիրքերը մեր տարածաշրջանում, էներգետիկ որոլտն է․ պետք է չբավարարվել գազ էլեկտրաէներգիայի դիմաց գործարքի շրջանակներով, չնայած այդ գործարքի շրջանակները առաջիկայում ընդլայնվելու են՝ կապված երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի գործարկման հետ, այլ պետք է ձեւավորել եռակողմ, քառակողմ համագործակցության շրջանակներ՝ ներգրավելով Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանին, Թուրքմենստանին, որպեսզի Հայաստանը կարողանա դառնալ լրջագույն գործոն այն ծրագրերում, որոնք միտված են իրանական գազի արտահանմանը։ Այս պահին բնական է՝ իրանցիները չունեն հնարավորություններ թե՛ ենթակառուցվածքների, թե՛ միջոցների առումով իրականացնել նման գործողություներ, բայց Իրանը ունի հեռագնա ծրագիր եւ մենք պետք է այսօրվանից փորձնք տեղավորվել այդ ծրագրերի շրջանակում՝ դառնալով բանալի խաղացող»։

Հարցին, թե Հայաստանի վարած կիսաքայլի քաղաքականությունը ինչպես կարող է անդրադառնալ հայ- իրանական հարաբերություններին, Ոսկանյանն ասաց, որ մասնակի ոլորտներում վատթարացում հնարավոր է, բայց, մեծ հաշվով, իրանցիները շատ լավ հասկանում են Հայաստանի կարեւորությունը իրենց պետության համար եւ չափազանց լավ ընկալում են, որ իշխանությունները գալիս եւ գնում են, բայց պետությունների միջեւ երկարաժամկետ բարեկամությունը եւ երկարաժամկետ համագործակցությունը լրջագույն ձեռքբերում է։

«Իրանի համար հզոր Հայաստանի գոյությունը կենսական նշանակություն ունի , որովհետեւ իրանցիները, թեեւ այդ մասին չեն խոստովանում, բայց հստակորեն գիտակցում են, թե ինչպիսի մեծ արժեք ունի աշխարհագրական սահմանների առումով ոչ այնքան մեծ Հայաստանը Իրանի անվտանգության եւ պետական շահերի տեսանկյունից։ Բայց այս մտայնության կրողների հետ պետք է մշտապես աշխատել։ Իրանը բազմաշերտ պետություն է, բազմաթիվ խմբեր կան ներքաղաքական գործընթացներում, որոնք ազդում են այս պետության արտաքին քաղաքականության վրա, այդ թվում նաեւ Հաայստանի հետ հարաբերությունների վրա։ Հետեւաբար հանգիստ նստել եւ սպասել, թե իմ նշած մտայնության շրջանակներում որեւէ բան չի փոխվի, նույնպես սխալ կլինի։ Մենք պետք է աշխատենք Իրանի հասարակական, քաղաքական, մշակութային, գիտական վերնախավերի հետ՝ ստանալու համար Իրանում հայամետ տրամադրություններ ունեցող որոշում կայացնողների մեծ բանակ։ Այժմ էլ նման որոշումներ կայացնողներ կան, բայց մենք պետք է ապահովենք գերակշիռ մեծամասնություն այդ որոշում կայացնողների շրջնանաներում եւ ունենանք նաեւ հասարակական պահանջ Իարնի ներսում Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու, ԶԼՄ-ների խողովակով, տարբեր այլ խողովակներով, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում։ Այլ խոսքերով՝ մենք Իրանի ներսում պետք է ունենանք հայկական փափուկ ուժի՝ հստակ ծրագրված եւ րականացվող քաղաքականություն, որը պետք է հանգեցնի երկու պետությունների համար շահավետ համագործակցության ծավալների ընդլայնման»,- ընդգծեց Ոսկանյանը։

Անդրադառնալով ԵԱՏՄ նիստի շրջանակներում Իրանի նախագահի այցին Հայաստան՝ իրանագետը նշեց, որ օրակարգի վերաբերյալ առայժմ որեւէ տեղեկատվություն չկա, բայց բնական է, որ քննարկումները կլինեն երկու ուղղությամբ կամ երկու հարթության մեջ, մեկը՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակների հարթությունն է, մերկրորդը երկկողմ հարաբերությունների հարթությունը։ Նրա կարծիքով՝ երկու հարթություններն էլ Հայաստանի համար ունեն կարեւորագույն նշանակություն. «Եւ այս իմաստով, պետք է Իրանի հետ ձեռք բերել կոնկրետ պայմանավորվածություններ եւ իրականացնել այդ պայմանավորվածությունները։ Իրանցիների հետ աշխատելը ամենեւին հեշտ չէ, ամենաբարդ գործընկերներից են իրանցիները ընդհանրապես համաշխարհային մակարդակով, լինի դա քաղաքական, դիվանագիտական հարթությունում, լինի դա տնտեսական հարթությունում, բայց իրանցիների հետ կարելի է հաջողություն գրանցել, եթե այդ աշխատանքը իրականացվում է մեթոդական հիմքի վրա եւ եթե այդ աշխատանքը իրականացնողները ճանաչում են Իրանը, ճանաչում են իրանցիներին, գիտեն այս ժողովրդի հոգեբանությունը եւ պատրաստ են հսկայական ջանքեր ներդնել։ Առանց հսկայական ջանքեր ներդնելու Իրանի հետ հարաբերությունների որեւէ ոլորտ չի կայանա։ Բայց Հայաստանը գտնվում է այնպիսի պայմաններում, որ գրեթե բոլոր ոլորտներում մեզանից պահանջվում են հսկայական ջանքեր, պակաս ջանքեր չեն ահանջվում Վրաստանի հետ աշխատելու համար, պակաս ջանքեր չեն պահանջվում Ադրբեջանին հակադարձելու եւ զսպելու համար, պակաս ջանքեր չեն պահանջվում Թուքիայի հետ հարաբերությունների համատեքստում մեր դիրքերը ամուր պահելու համար, պակաս ջանքեր չեն պահանջվում նույնիսկ մեր դածնակցի՝ Ռուսաստանի Դաշնության հետ աշխատելու համար Հետեւաբար մեր մտայնության մեջ մենք պետք է կատարենք փոփոխություն։ Մենք ունենք երկու ընտրություն․ շարունակել գոյատեւել, ինչպես գոյատեւել ենք մեր պատմության բազմաթիվ շրջափուլերում, կամ հստակ ծրագրով ունենալ Հայաստանի զարգացման եւ Հայստանի հզորացման տեսլական։ Այդ հզորացման տեսլականի շրջանականերում մեզանից պահանջվելու է օրնիբուն աշխատանք։ Ինչպես ասում են՝ գլուխ պահելով դու չես կարող հասնել որեւէ տեսլականի, հետեւաբար մենք ինքներս՝ որպես ազգ, որպես պետություն, պետք է մեր խնդիրները հստակեցնենք եւ շարժվենք այդ ուղղությամբ։ Հայաստանի հզոր եւ ամուր պետականության տեսլականում Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարեւոր են եւ այս տիրույթը պետք է զարգանա՝ առկա բոլոր հնարավորությունները հաշվի առնելով եւ օգտվելով այդ բոլոր հնարավորություններից»։