Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է. ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատեսը» գրում է. «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաև ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաև Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսևորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»: Այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և´ գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Մեր տեղեկություններով՝ ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։
Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim