Փաշինյանի հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ հավելյալ պարզաբանման կարիք ունի. Տեր Վահրամ քահանա Մելիքյան
Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի կատարած հայտարարությունը Հայ Եկեղեցու սպասավորների առնչությամբ կարոտ է հավելյալ պարզաբանման, Aysor.am-ին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նման պարագաներ հայտնի չեն և երբևէ չեն ներկայացվել», - նշեց նա։
Երեկ Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պետություն-եկեղեցի հարաբերություններին։
«Երբ մենք, օրինակ, ասում ենք, որ ՀՀ-ում մամուլը պետք է լինի ազատ, մամուլի առաջին ռեակցիան ինչ է՝ դե եկեք կառավարության ողնաշարը ջարդենք, ասում ենք դատարանները պետք է անկախ լինեն, ասում են եկեք կառավարության ոտքի տակը քանդենք, սա իրավիճակի սխալ ընկալում է։ Երբ մենք ասում ենք եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ ասում են՝ սա նախկին կառավարության նման չի, սա թույլ կառավարություն է, եկեք քանդենք կառավարության ոտքի տակ, նրանք շատ ուժեղ հակահարված կստանան, ծնկի կբերվեն։ Մեր ժպիտները, մեր հարգանքը թող ոչ մեկ որպես թուլություն չընկալի, որովհետև այդպիսով նրանք ժողովրդին են ընկալում թույլ սուբյեկտ», - ասել էր վարչապետը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim