Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել իմ նկատմամբ. պահեստազորի սպա

 

Կոտայքի մարզպետի եղբայրը բռնություն է գործադրել ՊՆ սպայի նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 16-ին: Սպայի բողոքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տուժող պահեստազորի սպան՝ «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Հովհաննիսյանը:

«Կոտայքի մարզպետի կողմից մարզում միջնակարգ դպրոցների կառավարման խորհուրդներում փորձել են ընդգրկել «Ելք»-ի կուսակիցներին և տվյալ համայնքների հետ կապ չունեցող անձանց, և ես պարզապես պարզաբանումներ էի պահանջում: Ես՝ որպես «Իրավունքի սահման» ՍՊԸ-ի տնօրեն, պարբերաբար գրություններ եմ ուղարկել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին, ասել եմ՝ ի՞նչ իրավունքով եք համայնքներին չառնչվող անձանց ընդգրկում համայնքների միջնակարգ դպրոցների կառավարման խորհրդի կազմում: Նպատակը շատ պարզ էր՝ ուզում էին կառավարման խորհրդի միջոցով դպրոցների տնօրեն նշանակել իրենց ցանկալի մարդկանց»,- պարզաբանեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում դպրոցի տնօրեն է ընտրվել աղանդավորական ուղղվածություն ունեցող անձ: Հովհաննիսյանը փորձել է ճշտել, թե ովքեր են կառավարման խորհրդի կազմում ընդգրկված, սակայն Կոտայքի մարզպետը, Մրգաշենի գյուղապետը, իրավաբանական բաժնի պետի օգնականը խնդրել են, որ Հովհաննիսյանը հանդիպի մարզպետի հետ, բայց ինքը չի համաձայնել:


«Նաև ինձ տեսնելու ցանկություն է հայտնել մարզպետի եղբայրը: Հասկացել եմ, որ ցանկությունն այլ ոճի պետք է լիներ: Պատահաբար մենք հանդիպել ենք և վերջինիս կողմից իմ նկատմամբ տեղի է ունեցել բռնության դեպք: Եղել են մարմնական վնասվածքներ, գույքի դիտավորյալ վնասում: Իր մեքենայով ընթացքի ժամանակ դիտավորյալ հարվածել է իմ մեքենային: Դրանից հետո հնչեցրել են սպառնալիքներ, որ մենք դեռ կհանդիպենք»,- պատմեց նա:

Սպան նշեց, որ դեպքից հետո ինքը ոստիկանություն և դատական բժշկի է դիմել: Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ժամանակ զանգ է ստացել Կոտայքի մարզպետի օգնականից. վերջինս ընդունել է, որ մարզպետի եղբայրը իրեն կոռեկտ չի պահել և խնդրել է, դեպքին ընթացք չտալ:

«Ես ասացի, որ նոր Հայաստանում հանցագործ վարքի տեր անձանց հետ միայն իրավապահ մարմինները պետք է զբաղվեն և խնդրել եմ՝ այլևս ինձ չզանգահարել: Դրանից հետո մարզպետը, օգտագործելով վարչական լծակները, արձագանքել է դեպքին, նշելով, թե ես սադրում եմ, իմ հետևում մութ ուժեր կան և պաշտոն ստանալու ակնկալիք եմ ունեցել»,-ասաց Գևորգ Հովհաննիսյանը:

«Մարզպետին ձեռք չի տալիս, որ Կոտայքի մարզում ինքնուրույն իրավաբանական կազմակերպություն կա: Այդ պատճառով էլ այս դեպքն են կազմակերպել: Հիմա այս քրեական գործի շրջանակներում Ռոմանոս Պետրոսյանի եղբայրը մեղադրյալի կարգավիճակ ունի, բայց կառավարման խորհրդում նրա լիազորությունները չեն դադարեցվել: Այսինքն՝ այս միջադեպի բուն սկզբնաղբյուրը չի չեզոքացվում»,- ամփոփեց Հովհաննիսյանը: