Հայաստանը կիջնի գծերից. «Կոմերսանտ»
ՌԵՈւ ԲԲԸ-ն կարող է ժամկետից շուտ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը, որն իրականացնում է նրա «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) դուստր ձեռնարկությունը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը։ «Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, որի դեպքում ՀԿԵՈւ-ն չի կարող նորմալ աշխատել. վերցվել են տասը տարվա բոլոր փաստաթղթերը, ներկայացվել են չապացուցված մեղադրանքներ եւ ոչ մի երաշխիք չի տրվել,- տեղեկացրել է նա RTVI հեռուստաալիքին։- Մեր փաստարկներն այն մասին, թե ավելի վաղ ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, եւ փաստարկները կոնցեսիայի պայմանների կատարման մասին անտեսվում են»։
Տրանսպորտի նախարարությունում «КомменрсатЪ»-ին պարզաբանել են, որ քննվում են բոլոր տարբերակները, այդ թվում եւ այն, որի մասին ասել է փոխնախարարը։ ՌԵՈւ ԲԲԸ-ում մեկնաբանություններից հրաժարվել են՝ առաջարկելով հենվել տրանսպորտի նախարարության դիրքորոշման վրա։
2018 թվականի օգոստոսին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՀԿԵՈւ գրասենյակում իրականացրեց խուզարկություն՝ հատուկ ջոկատի ներգրավմամբ, 19 հազար դոլարի հարկերի չվճարման կասկածանքով։ Այդ նույն օրը տեղի է ունեցել ՀԿԵՈւ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հաջորդ օրը տեղի ունեցավ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվեցին «երկկողմ օրակարգի որոշ հրատապ թեմաներ»։ «Ъ»-ի զրուցակիցները դա կապեցին ՀԿԵՈւ խուզարկությունների հետ։ Միեւնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի հետ իր սեպտեմբերյան բանակցությունների արդյունքների վերաբերյալ «Ъ»-ի հարցազրույցում Փաշինյանն ասում էր, որ քննարկել է այդ թվում նաեւ ՀԿԵՈւ հարցը, եւ որ, նախնական տեղեկություններով, չարաշահումներն ընկերությունում կազմել են ոչ թե 19 հազար, այլ 60 մլն դոլար։
Հայաստանի Քննչական կոմիտեն 2018 թվականի դեկտեմբերի 25-ին տեղեկացրել էր, որ «հետաքննության առարկան ՀԿԵՈւ տասնամյա գործունեությունն է, ստուգվում են մոտ 110 մլրդ դրամ (230 մլն դոլար) ներդրումների արդյունավետությունն ու իրավաչափությունը»։
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին ասել է, որ ՀԿԵՈւ ստուգումներն իրականացվում են Հայաստանի շահերը պաշտպանելու նպատակով, եւ այս հարցով ակտիվ բանակցություններ են վարվում Ռուսաստանի իշխանությունների հետ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim