Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ինքը լավ գիտի չէ՞, որ Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ՝ նրանց ապօրինի գործողություններ պարտադրելու...

«Ինձ թվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր գործողությունների համար պատասխանատու չէ եւ չի էլ գիտակցում, թե ինչ է հայտարարում։ Ինձ մոտ այդ տպավորությունն է առաջացել, որովհետեւ նա շատ լավ գիտի չէ՞, որ շատ խնդիրներում ուղղակի փորձել է օգտագործել ԱԱԾ տնօրենին։ Խոսքը տարբեր պաշտոնյաների հրաժարականների մասին է, որ ինքը գործուղել է պարոն Վանեցյանին, որ գնա այդ մարդկանց ասի, որ վարչապետը պահանջում է ձեր հրաժարականը, ինքը Վանեցյանին ուղարկել է տարբեր դատավորների մոտ, որ նրանց պարտադրի ապօրինի գործողություններ, ինքը դրա մասին շատ լավ գիտի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ Իսագուլյանի, ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Վանեցյանը հասկացել է, որ հանցագործությունների համար, որոնց իրեն մղում էր Նիկոլ Փաշինյանը ու հանրային հայտարարություններ անում, թե որեւէ մեկի վրա ճնշում չի գործադրում, որոշ ժամանակ անց ինքը կարող է պատասխան տալ, ուստի հեռանալուց առաջ հստակ հայտարարություն արեց։

«Այդ հայտարարությունը շատ տեղին էր ու ժամանակին։ Հստակ երևում է, որ եթե ինչ-որ ապօրինություն է պարտադրվել, Վանեցյանը հրաժարվել է եւ Փաշինյանը այսքանից հետո փոխանակ ինքը որպես վարչապետ հավասարակշիռ վիճակ պահպանի եւ թույլ չտա որեւէ անախորժ խոսք Վանեցյանի հասցեին, ինքն է տրվում իր ենթագիտակցական ինչ-ինչ- բաների եւ հայտարարություն անում։ Մարդ տեսնելուց ոգեւորվում է, միկրոֆոն տեսնելուց ոգեւորվում է եւ անպատասխանատու հայտարարություններ անելով, սրում է իրավիճակը»,-շարունակեց Գառնիկ Իսագուլյանը։

Ըստ նրա՝ Վանեցյանն ամեն բանից շատ ավելի տեղյակ է, քան ինքը՝ Փաշինյանը եւ իր վարքագծով վարչապետն ստիպում է Վանեցյանին, որ նա խոսի։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Վանեցյանը դեմ է գնացել գերագույն գլխավոր հրամանատարին՝ Իսագուլյանն ասաց. «Կարո՞ղ է Փաշինյանը ԱՄՆ մեկնելուց առաջ արդեն պատերազմ է հայտարարել՝ ինչ-որ երկրների եւ հիմա պատերազմական գործողություններում իրեն համարում է գերագույն գլխավոր հրամանտա՞ր։ Նա խաղաղ պայմաններում ոչ մի գերագույն գլխավոր հրամանատար էլ չի եւ ԱԱԾ տնօրենը ի՞նչ կապ ունի... Ես չգիտեմ, գուցե պարոն Փաշինյանը շատ է ուզում իրեն պատկերացնել գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակում։ Չի բացառում, որ իր այդ մոլուցքը կտանի նրան, որ ինքը պատերազմ հրահրի, ինչպես ասում էր՝ դավադիրներ կան, միայն թե իրեն գերագույն գլխավոր հրամանատար կոչեն»։

Խոսելով նախօրեին հակառակորդի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձին եւ այս ֆոնին ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին՝ Գառնիկ Իսագուլյանն ասաց.«Դատավոր Աննա Դանիբեկյանին, գլխավոր դատախազին, շատերին երեւի Ադրբեջանի նախագահը գաղտնի Ադրբեջանի ազգային հերոսի կոչում է շնորհել եւ նրանց նկարները վաղը, մյուս օրն իրենց շքերթում Սաֆարովի նկարի հետ միասին են տանելու։ Եթե դու քո երկրում քո հաղթած գեներալներին դատում ես, քո հերոսներին դատում ես, ինչ-որ 98 թվականներ ես հիշում, հետ ես տանում բոլորին «պատերա՞զմ, թե խաղաղություն իրավիճակ՝ պարզ է, որ դրանից հետո Ադրբեջանի ախորժակը մեծանալու է։ Ի՞նչ է, Փաշինյանը դա չի՞ հասկանում։ քաղաքակիրթ, նորմալ մտածող քաղաքացին, քաղաքական գործիչը, լրագրողը նման հայտարարություններ չէր կարող անել»։

Հավելենք, որ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հրաժարականի տեքստին, ԱՄՆ-ում լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր. «Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները (պուտչ - պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը,- խմբ․)»։Վարչապետն ընդգծել էր, թե Վանեցյանի նման քայլը նշանակում է ուսադիրները գցել աղբամանը։

Ի պատասխան, Արթուր Վանեցյանը հայտարարել էր . «Չնայած իմ հրաժարականից հետո նա դեռ շարունակում է մարդիկ ուղարկել ինձ մոտ, խնդրանքով` որոշ ժամանակ լռեմ, որպեսզի իրավիճակը հանդարտվի, բայց հիմա տեսնում եմ, որ հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունները և հանդես գալիս անհասկանալի, ըստ էության՝ ոչ մի բանի մասին պոպուլիստական հայտարարություններով։ Ակնհայտ է, որ հանրության տրամադրությունների վրա կարճատև ազդեցություն թողնելու ցանկությամբ տարված` Նիկոլ Փաշինյանը կրկին չի մտածում իր խոսքերի հետևանքների մասին: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ ես սկսեմ խոսել առանց հետևանքների մասին մտածելու։ Լավ, որքա՞ն կարելի է մոլորեցնել հանրությանը՝ առաջ տանելով այն թեզը, թե «ով մեզ հետ չի ազգի դավաճան է»։

ԱԱԾ նախկին տնօրենը նաեւ նշել էր.«Տրամաբանական է, որ ռազմական գիտելիքներ չունեցող և զինվորականների մտածելակերպի, Հայրենիքի հանդեպ նրանց ունեցած պարտքի մասին մակերեսային պատկերացումներ ունեցողները չեն կարող իմանալ սպայի պատվի և ուսադիրների նշանակության մասին: Ի դեպ հիշեցնեմ` համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ վարչապետը ոչ պատերազմական դրության ժամանակ Գերագույն հրամանատար չէ: Ցավում եմ, որ այդքան հեռուն է գնացել»: