ՍԴ-ից հետո Փաշինյանը թիրախավորելու է մամուլի օրգաններին, քանի որ դրանց մի մասն իր համար անվերահսկելի է. «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Մենք այսքան ժամանակ տեսնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդհատ հարձակում է գործում, թիրախավորում է հատկապես ուժեղ կառույցներին, օրինակ` Սահմանադրական դատարանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Հակոբ Ավետիքյանի կարծիքով` վարչապետն այդ կառույցում տեսնում է իր ներկա և հավանական հակառակորդներին: «Եթե կարդանք, թե ՍԴ-ն, ըստ Սահմանադրության, ինչ իրավասություններ ունի, ամեն ինչ պարզ կլինի: Այն ահռելի ուժ ունի, և նորմալ է, որ թիրախ է դառնում: Եթե որևէ մեկը, այս պարագայում` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ցանկանա փոփոխություններ անել, ընդհուպ`ցանկանա Հանրապետության նախագահի հրաժարականը, չի կարող` առանց ՍԴ-ի»,-մեկնաբանեց Ավետիքյանը:
Թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ ՍԴ-ից հետո հերթը կարող է հասնել մամուլի օրգաններին: «ԶԼՄ-ների մի մասն իր համար անվերահսկելի է: Շարունակվում է այն, ինչ մենք կոչում ենք ոչ միայն վրեժխնդրական, այլև` եղածը չեզոքացնելու, վնասազերծելու մի ամբողջ շղթա, որը տեղ-տեղ, եթե գրաֆիկի վերածենք, անընդհատ իջնում, բարձրանում է»,-ասաց Հակոբ Ավետիքյանը:
Վերջինս ընդգծեց նաև, որ վարչապետը հաճախ անզուսպ է իր դիտողություններն անելիս, և Ավետիքյանի համար զարմանալի է եղել, որ Փաշինյանը հրապարակավ դիտողություն չի արել «Արցախը մարզ է» հայտարարողներին:
Հակոբ Ավետիքյանն անդրադարձավ նաև վարչապետի` երեկ ԱՄՆ-ում եկեղեցու մասին արված այն հայտարարության, թե երբ ասում են՝ եկեղեցու ներքին կյանքի մեջ չենք մտնում, որոշ եկեղեցականներ եզրակացնում են, թե սա թույլ կառավարություն է` որակելով այն որպես «եկեղեցում դավադիրներ փնտրել»: «Այնինչ`Նիկոլ Փաշինյանն իր դավադիրներին պետք է իր շուրջը փնտրի, մեր եկեղեցին չի կարող նման բան անել»,-ասաց Ավետիքյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim