Փաշինյանի՝ այդքան գովազդված հանրահավաքին ընդամենը 10.000 մարդ էր մասնակցում
168.am-ը գրել է.
«Կիրակի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելես՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս ամենամեծ հայաբնակ քաղաք կատարած իր առաջին այցի ընթացքում կազմակերպված հանրահավաքի ժամանակ City Hall-ի աստիճանավանդակից դիմեց մոտավորապես 10 հազար մարդու»,- այս մասին գրել է ամերիկյան «Daily News» լրատվակայքը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի կազմակերպած հանրահավաքին Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Գրանդ Փարքում»:
«Մենք Հայաստանի համար նոր կերպար ենք ստեղծել,- Փաշինյանի այս խոսքերն է մեջբերել ամերիկյան կայքը՝ շարունակելով,- Մենք նոր կարգախոս ենք մշակել՝ հայ լինելը հետաքրքիր է, It’s cool to be Armenian»:
Կայքը ներկայացրել է նաև հանրահավաքին մասնակցած քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների՝ Փոլ Գրեգորյանի և Էրիկ Գարսետիի, ինչպես նաև Ադամ Շիֆի ելույթներից որոշ դրվագներ:
«Ներկաների մեծ մասը, ծափահարելով և պարելով ավանդական երաժշտության, երաժշտական ներկայացումների ներքո, հիմնականում եկել էին հայաբնակ այնպիսի կենտրոններից, ինչպիսին Գլենդելն է, Բրբանկը, Փասադենան և Սան Ֆերնանդո հովիտը: Լոս Անջելեսի կենտրոնից ավտոբուսները հասանելի էին դեպի համայնքներ»,- այսպես է նկարագրում կայքը հանրահավաքի կազմակերպչական մասը՝ միևնույն ժամանակ նշելով, որ 2000-ական թվականներին կազմակերպված մարդահամարի տվյալներով՝ Լոս Անջելեսի շրջանի հայկական բնակչությունը կազմում է 150 հազար մարդ, որոնցից մոտ 40 հազար հայ բնակվում է Սան Ֆերնանդո հովտում:
«Մենք այստեղ ենք պատվելու և ողջունելու նրան, քանի որ նա իրականացրեց հեղափոխությունն ու մաքրեց կոռուպցիան»,- Գլենդելից Հրայր Քութնույանի խոսքերն է մեջբերել DN կայքը: «Կառավարության, որը չի գողանում և խաղում, հեշտ չէ հասնել, բայց նա ապացուցում է, որ դա հնարավոր է»,- ասել է հանրահավաքին մասնակցելու նպատակով «Գրանդ Փարք» եկած Հրայր Քութնույանը:
«Գրանդ Փարկում», որն ըստ ամերիկյան աղբյուրների՝ կարող է ավելի քան 30.000 մարդ տեղավորել, ընդամենը 10.000 մարդ էր մասնակցում Փաշինյանի՝ այդքան գովազդված հանրահավաքին։
Ըստ պաշտոնական հրապարակված տեղեկատվության՝ Կալիֆոռնիա նահանգում է բնակվում ամերիկահայության մոտ 40 տոկոսը, 1.000.000 ամերիկահայ։
ՀՀ իշխանությունների և ամերիկահայ որոշակի շրջանակների ջանքերը՝ հնարավորինս մարդաշատ հանրահավաք կազմակերպելու համար, փաստորեն, ձախողվեց։ Այսպես ասած՝ PR-փուչիկն էլ իր հերթին պայթեց՝ այնպես, ինչպես համերգով մարդկանց հանրահավաքի բերելու հեղափոխական իշխանությունների գործողությունները։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim