Մխիթարյանի թիմը կրկին հաղթեց, այն էլ տասը հոգով
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի նոր թիմը՝ Հռոմի Ռոման կրկին հաղթանակ տարավ:
Այս անգամ հռոմցիները մրցակցի դաշտում 2:1 հաշվով հաղթեց առաջատարներից մեկին՝ Բոլոնիային եւ շրջանցեց այդ թիմին մեկ միավորով:
Մխիթարյանը խաղաց մինչեւ 86-րդ րոպեն, երբ Մանչինին կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց դաշտից, իսկ Մխիթարյանը փոխարինվեց կենտրոնական պաշտպանով:
Այդ ժամանակ հաշիվը 1:1 էր: Այսուհանդերձ, խաղի ամենավերջում Ջեկոյին հաջողվեց խփել հաղթական գոլը եւ Ռոմայի միավորների քանակը հասցնել ութի:
Մխիթարյանի թիմն այժմ չորրորդն է: Ինտերը 12 միավորով առաջինն է: Յուվենտուսն ունի 10, իսկ Նապոլին ինը միավոր: Ռոմային կարող է շրջանցել Ատալանտան, եթե հաղթի Ֆիորենտինային:
Top-News.am


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների