Դատապարտյալից «սպարտիվկա» վերցնելու համար ՔԿՀ պետի պաշտոնից ազատված Մանուկ Պողոսյանը նշանակվել է «Կոշ» ՔԿՀ-ի պետի ԺՊ
Վերջերս կաշառք ստանալու կասկածանքով ԱԱԾ-ի կողմից կալանավորվել է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը, այժմ նրան փոխարինում է ժամանակավոր պաշտոնակատարը: Tert.am-ի տեղեկություններով՝ Լյովա Բաղդասարյանին Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով փոխարինում է Մանուկ Պողոսյանը, ով հայտնի է դատապարտյալից «սպարտիվկա» կաշառք ստանալու պատմությամբ:
Հիշեցնենք, որ 2015թ․ Մանուկ Պողոսյանը զբաղեցնում էր «Վարդաշեն» ՔԿՀ պետի պաշտոնը, ով նույն ՔԿՀ-ում պատիժը կրող Արթուր Քանանյանից սպորտային համազգեստ էր ուզել, ինչը պարզվել էր դատապարտյալի ու նրա եղբոր հեռախոսային զրույցի վերծանումից: Արթուր Քանանյանն իր եղբորը, մասնավորապես, ասել էր, որ հրահանգում է 30 հազար դրամանոց «սպարտիվկա» տալ «Վարդաշեն» ՔԿՀ պետին, ինչը և արվել էր:
Փաստի առթիվ 2015թ․ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՔՕ-ի 311-րդ հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալը): Այդ ժամանակ էլ նրա լիազորությունները նախաքննական մարմնի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել էին: Սակայն այժմ այդ քրեական գործի մասին Դատական տեղեկատվական համակարգում որևէ տեղեկություն չկա, ինչը ենթադրում է, որ գործը կարճվել է նախաքննության փուլում, իսկ Արտակ Պողոսյանը կրկին պաշտոնյա է:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim