«Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է». Արարատ Միրզոյանը՝ «Իմ քայլում» իրավիճակի մասին
«Եռաբլուր» պանթեոնում այսօր՝ սեպտեմբերի 21-ին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին, ըստ որոնց, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորներ են դուրս գալու, հրաժարականներ են լինելու, այդ թվում հեռանալու է Լենա Նազարյանը:
«Երբեմն ձեր գործընկերներից որեւէ մեկը ինչ-որ միտք է երեւակայում, դա հանձնում է թղթին, հանրությանը, հետո մյուսը հղում է անում այդ մտքին, կառուցում է դրա վրա, հետո երրորդ գործընկերն է հղում անում եւ այդպես մի շրջապտույտ հետո մի պատկեր ենք տեսնում, որն ընդհանրապես իրականության հետ կապ չունի»:
Դիտարկմանը, որ Արթուր Վանեցյանի եւ Վալերի Օսիպյանի պարագայում մամուլի տեղեկությունները իրականություն դարձան, ԱԺ նախագահն արձագանքեց. «Ես չեմ ասում՝ ինչ գրվում է մամուլում, սուտ է: Ես ասում եմ՝ կոնկրետ այս դեպքում եւ այլ դեպքերում լինում են ոչ իրավացի տեսություններ, վարկածներ, դրանք որպես իրականություն մատուցելու համոզիչ փորձեր»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim