Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա եւ կմիանա այդ թիմին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրին դառնում է քաղաքական գործընթացների լուրջ հարթակ, այդ է նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Անկախության տոնը նշելու է այնտեղ: Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս պատրաստություններ է տեսնում այնտեղ` ի դեմս քաղաքական հայտ ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերության նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի:
Որոշել են առանձին «վերցնել» քաղաք Գյումրին, շենացնել եւ դարձնել պատմական-ինդուստրիալ քաղաքի էտալոն, «օր հասկըցնի՝ Հայաստանն էլ կըռնանք ըդպես շենացնել»,- ասաց գյումրեցի մեր զրուցակիցը:
Ընդ որում՝ խոսում են, որ Սամվել Բալասանյանը եւս թիմի «ներկայացուցիչ» կդառնա, վաղաժամկետ հրաժարական կտա. նրա որդին եւս այդ թիմի հետ սերտ համագործակցում է:
Պայքարի մեջ են նաեւ մնացյալ քաղաքական ուժերը` «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավորը»։ Վերջինիս նախկինում օգնում էր Գյումրիից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը:
Լուրջ շարժերի մեջ է նաեւ Գյումրվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ձեր անունը եւս տրվում է ապագա քաղաքապետի թեկնածուների մեջ՝ ասացինք նրան: «Ո՞վ կըսե»: Բարի լեզուները։ «Օ՜, հլը ե՛ս չիդեմ, ընոնք գիդե՞ն։ Դուք գիդե՞ք` վաղը կենդանի եք մնալու։ Սպասի կենդանի մնանք` Աստված օղորմած է»: Եթե մնացիք կենդանի, կդնե՞ք Ձեր թեկնածությունը։ «Կուզեմ այս պահին քաղաքականությունից հեռու մնամ, որովհետեւ շատ վատ մարդիկ կզբաղվին քաղաքականությամբ»:
Իսկ ճի՞շտ է, որ Դուք ուզում եք ԲՀԿ-ից դուրս գալ։ «Չէ, սուդ է»: Գյումրուց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին եւս հարցրինք` Ձեր անունն էլ է շրջանառվում քաղաքապետի ապագա թեկնածուների ցանկում. կմասնակցե՞ք։ «Քաղաքապետի ընտրությունները 2 տարի հետո են` հոկտեմբերին։ Եթե վաղաժամ զարգացումներ չլինեն, երկու տարին շատ հեռու է, այնպես որ՝ վաղաժամ է այդ մասին խոսելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim