Փաշինյանի նոր օրակարգը. Նա մտադիր է արեւմտյան արժեքներով կուսակցություն ստեղծել՝ որպես այլընտրանք
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր համար նոր ներքին օրակարգ ունի, ըստ որի, առաջիկայում իր համար, որպես պահեստային ու բուֆերային տարբերակ, կստեղծի ընդգծված արեւմտյան արժեքների դավանող եւ բացահայտ եվրոպական գաղափարներ կրող մի նոր քաղաքական կուսակցություն։
Ավելի ստույգ, էապես կաջակցի այդ կուսակցության ստեղծմանը:
Այս հարցը գործող իշխանության համար ունի առանցքային նշանակություն, քանի որ իրեն ժողովրդական արժեքների կրող համարող ուժ լինելով հանդերձ, իշխանական կուսակցությունը եւ իշխանությունն ընդհանրապես եվրոպական կառույցների հետ նորմալ աշխատանքային խողովակներ չունի։
Թերթի տեղեկություններով, եվրոպական հանդիպումներից մեկի ժամանակ այն հարցին, թե ՀՀ-ում որ կուսակցությունն է արեւմտյան արժեքների ընդգծված կրողը եւ քաղաքական դաշտում այդ «գիծը» պահողը, Փաշինյանը տվել է բացասական պատասխան՝ հավելելով, որ նման ուժ փաստացի չկա։
Ահա այդ «բացը» լրացնելու համար էլ նա մտադիր է ՀՀ քաղաքական դաշտում նման մի ուժ ունենալ, ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն մի քանի հանդիպում է ունեցել քաղաքական դաշտում արեւմտյան գաղափարներ կրող գործիչների հետ՝ փորձելով նրանց միջոցով այս ուղղությամբ աշխատանքներ տանել եւ թիմ հավաքել։
Ի դեպ, ըստ տեղեկությունների, այս ուժը կարող է նաեւ հակակշիռ լինել ընդդիմության դաշտում գործող այն կուսակցություններին, որոնք փաստացի ներկայումս Փաշինյանի կողքին են, սակայն երկարաժամկետ կտրվածքով վստահելի չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim