Դատարանը թող սկզբից վիրավորվի մինչեւ դա ասածներից. Ալումյանը` «վնգստացող դատավոր» արտահայտության մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը կարծում է` Մարտի 1-ի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ուղղած իր այն հարցը, թե արդյոք նա վարչապետի հայտարարած «վնգստացող» դատավորների ցուցակում է, վիրավորական չէ:
«Մեզ մոտ պրակտիկա է դարձել, որ բոլորն այդպիսի արտահայտություններով են սկսել դատարանին ընդունել, մենք ընդամենը եղած պրակտիկայի սահմաններում ենք: Ամեն ինչ տեսաք, ավելացնելու ոչինչ չունեմ, դատարանը թող սկզբից վիրավորվի մինչեւ դա ասածներից, նոր իմ ասածից»,- այսօր` սեպտեմբերի 20-ին, դատական նիստի ավարտին լրագրողներին ասաց պաշտպանը:
Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր տեղի ունեցած դատական նիստին քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությունը, երբ պաշտպանը իր հայտարարությունում նման հարց էր ուղղել դատավորին:
«Մենք պատրաստվում ենք միջնորդել, որ դուք ինքնաբացարկ հայտնեք, ի թիվս այլ հանգամանքների, որոնք կապված են լինելու մեր միջնորդության հետ, մենք ուզում ենք իմանալ՝ դուք անձամբ դռների տակ վնգստացող դատավորների ցուցակում կա՞ք, թե՞ չկաք»,- ասել էր նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու՝ պաշտպանների միջնորդությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim