Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

«Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում կադրային ջարդ ու համատարած կրճատումներ են

«Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ում կադրային ջարդ ու համատարած կրճատումներ են սկսվել։ Ընկերությունը, որը պատկանում է Հակոբ Արշակյանի գլխավորած բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, հուլիսից ղեկավարում է Մուշեղ Միլիտոնյանը՝ Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի որդին։

Հենց նա էլ, նոր Հայաստանի «հեղափոխական» ոգուն համապատասխան, որոշել է փորձառու եւ բանիմաց աշխատակիցներին համատարած կրճատել՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Եվ պարզ չէ, թե ովքեր կփոխարինեն նրանց, հատկապես, որ ոլորտը շատ յուրահատուկ է՝ պրոֆեսիոնալ մասնագետների դժվար է գտնելը, որոնք կկարողանան հմտորեն աշխատել հեռահաղորդակցության ցանցի, հեռուստաաշտարակի հետ։ Բայց սա, բնականաբար, նոր Հայաստանի չինովնիկներին քիչ է հետաքրքրում․ իրենց պետք է կրճատել՝ կրճատում են, անունը դնում օպտիմալացում, բարեփոխում, երիտասարդացում։ ՓԲԸ տնօրեն Մուշեղ Միլիտոնյանը մեր հարցին, թե ճի՞շտ է, որ մոտ 6 տասնյակի հասնող աշխատակիցների աշխատանքից ազատման ծանուցումներ են ուղարկել եւ ի՞նչ նպատակով, ասաց․ «Աշխատանքային կրճատումներ են տեղի ունենում հիմնարկում, բոլոր կրճատվողները կրճատվում են օրենքին համապատասխան»։

- Օրենքի ո՞ր դրույթին համապատասխան։

- Բոլոր կրճատվողները թոշակառու են՝ 65-ից բարձր տարիքով։

- Իսկ ովքե՞ր են նրանց փոխարինելու։

- Սերնդափոխություն է՝ նրանց հետեւից նրանց տեղակալներն են գալու, գլխավոր մասնագետները եւ այլն։

- Այսինքն՝ միայն թոշակառու լինե՞լն է պատճառը, որ նրանք չաշխատեն այդ հիմնարկում։

- Հիմնականում կրճատումները, այո, վերաբերելու են տարիքով աշխատողներին։

- Իսկ աշխատանքային փորձը, ստաժը, կարողությունները, հմտությունները հաշվի չե՞ն առնվում ձեզ մոտ։

- Բոլորի փորձն էլ մենք հարգում ենք եւ պատրաստվում ենք պատվով ճանապարհել նրանց։ Խնդիրը հետեւյալն է, որ չենք ցանկանում որեւէ մեկին բացառություն անել, որովհետեւ բոլորի փորձն էլ հարգելի է։

- Իսկ արդյոք դրանից հետո ավելի փորձառուներ կգա՞ն, կկարողանա՞ն ավելի արդյունավետ իրականացնել աշխատանքը։

- Միանշանակ՝ կկարողանան, որովհետեւ կրճատվողներին փոխարինողներ են պատրաստվել այս տարիների ընթացքում, եւ էդ փոխարինողներն են շարունակելու։ Այն տեղերում, որտեղ տեխնիկական աշխատողներ են, տեխնիկական կրթությամբ եւ բազմաթիվ տարիների փորձառությամբ մարդիկ են գալու։

- Որքանով տեղյակ եմ, բավականին յուրահատուկ ոլորտ է, եւ հեշտ չէ լավ մասնագետ գտնելը։

- Մեր մասնագետները լինելու են հենց տեղից, դրսից չեն գալու՝ 99 տոկոսով։

- Հիմա Դուք վստա՞հ եք, որ այն մարդիկ, որոնք ընդամենը թոշակի տարիքի են հասել, չեն կարողանալու, օրինակ, եւս մեկ տարի արդյունավետ աշխատել։

- Թոշակի տարիքի մասին չգիտեմ՝ Դուք ինչ հետեւություններ եք անում, մասնագետներ կան, որոնք 73-74 տարեկան են։

- Շատ լավ, եթե 73 տարեկանը կարողանում է նույն առույգությամբ կատարել իր աշխատանքը, ի՞նչն է խանգարում, որ նրան պահեք։

- Հիմա իրեն փոխարինելու է ավելի երիտասարդ կադր, որը նույնպես երկար տարիներ աշխատել է, էդ աշխատանքի մեջ արդեն հմտացել է, կփոխարինի նորմալ։

- Պարզապես նոր կառավարության փորձն աչքի առաջ ունենք, երբ փորձառուները գնում են, նրանց փոխարինելու են գալիս անփորձներն ու ոչ պրոֆեսիոնալները։

- Էդ առումով հանգիստ եղեք, մենք որեւէ մեկին՝ ոչ պրոֆեսիոնալ, չենք ընդունի աշխատանքի։ Բոլորը պատրաստել են համապատասխան կադրեր՝ բացառությամբ մի քանի տեղերի, որոնք հնարավոր է՝ էդ կադրերը դրսից բերվեն։

- Իսկ նրանց, որոնց աշխատանքից ազատման ծանուցագիր եք ուղարկել, փոխարենը այլ աշխատանք առաջարկե՞լ եք, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով։

- Օրենսգրքով նախատեսված է հետեւյալը․ մենք ունենք ժամկետային պայմանագիր, քանի որ նրանք արդեն վաղուց թոշակի տարիքից անցել են, բոլորի հետ կնքվում է ժամկետային պայմանագիր։ Ժամկետային պայմանագիրն ավարտվելուց 10 օր առաջ՝ ըստ օրենսդրության, տեղյակ ենք պահել։ Ներկա պահին պրոցեսն ավելի շուտ ենք սկսել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն դրան։