Դեպքի ժամանակ ես տանն եմ եղել. մարզպետի ձերբակալված օգնականը նաև իր խնամին է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Կատարվածի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ:
«Լրագրողները անընդհատ մեջբերում են ինչ-որ անանուն աղբյուրների, պնդում, որ ես ծեծկռտուքի մասնակից եմ եղել: Ես պահանջում եմ` ինչ-որ բան հայտարարելուց բացի, թող փաստեր բերեն, ապացուցեն, որ ես եղել եմ միջադեպի վայրում, ես ձեզ վստահաբար ասում եմ՝ դեպքի ժամանակ ես տանն եմ եղել: Դեպքի մասին հետո եմ իմացել»:
Այն հարցին, թե արդյոք միջադեպի մասնակից, փոխգնդապետին հիմնական հարվածներ հասցնող Հարություն Գրիգորյանի հետ ինքն ունի ազգակցական կապ, մարզպետը հերքեց. «Հարություն Գրիգորյանն իմ օգնականն է, նրա հետ ազգակցական կապ չունեմ»:
Հետո, միայն մեր հարցերի արդյունքում հիշեց, որ հորեղբոր թոռի ամուսինն է. «Խնամիական կապեր ունենք, բայց մինչև հորեղբորս թոռի ամուսինը դառնալը՝ Հարություն Գրիգորյանն իմ օգնականն է եղել»:
Միջադեպի մասին այլ մեկնաբանություն տալ չցանկացավ, ասաց, որ, հարուցված քրեական գործով՝ ամեն ինչ պարզ կդառնա. «Կբացահայտվեն բոլոր մեղավորներն ու կպատժվեն. մինչ այդ՝ անհիմն մեղադրանքներ հնչեցնել պետք չէ»:
Հիշեցնենք, որ Եղեգնաձոր քաղաքում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով քիչ առաջ ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականի պաշտոնը զբաղեցնող Հարություն Գրիգորյանը: Ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը