«Եթե իմ գույքի վրա արգելք են դնում, ապա թող գան, ես իմ զգեստները մեծ սիրով կտամ Հայկ Մարությանին». Սոնա Աղեկյան
168 ժամն արդեն տեղեկացրել էր, որ դատարանը վերադարձրել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայցը՝ ընդդեմ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Սոնա Աղեկյանը, օրերս Հայկ Մարությանը լրացրել է հայցում տեղ գտած բացթողումները և այն կրկին վերադարձրել դատարանին։
«Դատարանը եռօրյա ժամկետ էր տվել, որ քաղաքապետը բոլոր բացերը լրացնի և վերադարձնի հայցը, սակայն քաղաքապետն այն վերադարձրել է հինգերորդ օրը։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել, և ԴԱՀԿ-ից արդեն ծանուցագիր է ստացվել, որ պետք է գույքագրեն իմ ունեցվածքը»,- նշեց նա։
Սոնա Աղեկյանը տեղեկացրեց, որ դատարանի կողմից դեռ ծանուցագիր չի ստացել, որպեսզի հասկանա, թե ինչու է Հայկ Մարությանը որոշել իր դեմ դատական հայց ներկայացնել։
«Գնացել եմ դատարան, որպեսզի այդ ծանուցագիրը ստանամ, սակայն ասել են, որ չեն կարող տրամադրել և այն կարող են միայն նամակով ուղարկել։ Այս ամենով հանդերձ, իմ ակցիաները չեմ դադարեցնելու, հասկանում եմ, որ սա Հայկ Մարությանի արածը չէ, սրա թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, որով փորձում է ինձ լռեցնել՝ հստակ իմանալով իմ ֆինանսական վիճակը, որ ունեմ երկու անչափահաս երեխա։ Հիմա իմ ֆինանսական միջոցների վրա արգելանք դնելով, գիտեն, որ զրկելու են օրվա մեկ կտոր հաց առնելու հնարավորությունից։ Եթե իմ գույքի վրա արգելք են դնում, ապա թող գան, ես իմ զգեստները մեծ սիրով կտամ Երևանի քաղաքապետին, առավել ևս, որ կարմիր շրթներկ եմ առանձնացրել Հայկ Մարությանի համար։ Եթե իր արժանապատվությունը գնահատում է այդքան, ապա դրա համար ես իրեն անպայման կվճարեմ»,- նշեց Ս. Աղեկյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն ունի փաստաբաններ, նրանք իր ընկերներն են և պատրաստվում են հենց դատական նիստերի դահլիճում ամեն ինչի մասին խոսել։
«Այսպես չեն կարող ինձ լռեցնել։ Եթե անհրաժեշտ լինի, մենք կհավաքենք 2 մլն դրամ և կտանք քաղաքապետին, բայց դրանից հետո կմտածենք, որ Հայկ Մարությանի արժանապատվությունը գնել ենք, ինչպես փողոցում կանգնած մարմնավաճառին են գնում»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը դատական հայց էր ներկայացրել Սոնա Աղեկյանի դեմ՝ պահանջելով նրան պարտավորեցնել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցում և հերքում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը