Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ռուսաստանը ժամկետից շուտ կդադարեցնի Հայաստանի երկաթուղու սպասարկումը

«Ռուսական երկաթուղիներ» (ՌԵՈւ) պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ նրանք խանգարում են «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵՈւ) դուստր ձեռնարկության աշխատանքին, որը կառավարում է հայկական երկաթուղիները։ Այս մասին RTVI-ին ասել է Ռուսաստանի եւ Հայաստանի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրը։ Տեղեկատվությունը հաստատել են Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունում։

ՌԵՈւ հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ սրվել են խուզարկությունների եւ քրեական գործերի պատճառով, որոնք Երեւանը հարուցել է ՀԿԵՈւ-ի դեմ։

2018 թվականի օգոստոսին ընկերության գրասենյակում խուզարկություն է իրականացվել 19 հազար դոլար հարկերի չվճարման կասկածանքով։ ՀԿԵՈւ-ում ասել են, որ ուժայիններն առգրավել են իրենց փաստաթղթերը։ Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ ասում էր, որ ընկերության շուրջ «տեղի են ունենում իրավաբանական գործընթացներ», բայց կոչ էր արել «ողբերգություն չսարքել»։

Դեկտեմբերին Հայաստանի Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի վարչությունում հայտարարեցին հանրապետության տրանսպորտի նախկին նախարարի դեմ քրեական գործի մասին։ Քննության վարկածով՝ նա թաքցրել էր չարաշահումները, որոնք ի հայտ էին եկել «Հարավկովկասյան երկաթուղու» ստուգումների ժամանակ։

Նույն ամսվա վերջին հանրապետության ՔԿ-ն տեղեկացրեց, որ հետաքննում են ՀԿԵՈւ-ի 10 տարվա գործունեությունը՝ ստուգելով 226,8 մլն դոլարի ներդրումների արդյունավետությունը։ Ընկերությունում ի պատասխան հայտարարեցին քննության «կողմնակալության» մասին։

RTVI աղբյուրի տվյալներով՝ ՀԿԵՈւ-ի դեմ յոթ գործ է հարուցվել, որոնք միավորվել են մեկ վարույթում։ Խուզարկությունների ժամանակ ընկերությունից առգրավել են փաստաթղթերի ամբողջ արխիվը՝ ընկերության աշխատանքի սկզբից մինչեւ 2018 թվականը, ինչը խիստ դժվարացնում է ՀԿԵՈւ-ի ընթացիկ գործունեությունը, ասում է RTVI-ի զրուցակիցը։ Ընկերությունը փորձել է վերադարձնել փաստաթղթերը դատարանի միջոցով, բայց նրան մերժել են։

«Հարավկովկասյան երկաթուղու» ղեկավարությունում ֆինանսական պահանջներն անհիմն են համարում։ Այնտեղ ընդգծում են, որ «ՀԿԵՈւ 10 տարվա աշխատանքի ընթացքում հարկային մարմինների ստուգումների ընդհանուր ժամանակը ընկերությունում կազմել է 3 տարի»։ Բացի այդ, վերջին տարիներին ձեռնարկության հաշվեքննությունը իրականացնում է PricewaterhouseCoopers ընկերությունը։

RTVI-ի զրուցակցի խոսքով, եթե Հայաստանը ցանկանար ճնշում չգործադրել Ռուսաստանի վրա, այլ պարզեր իրավիճակը, կդիմեր միջազգային դատարան։ «Պայմանագրով նախատեսված է, օրինակ, դիմել արբիտրաժ Փարիզում պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, բայց դրա փոխարեն հայկական կողմը նախընտրել է ճնշումը քրեական գործերի «դամոկլեսյան սրով»,- նշում է աղբյուրը։

Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարական մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել պրոֆիլային նախարարության եւ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջարկել է փակել քրեական գործը: Դրա փոխարեն Երեւանին առաջարկել են օգնել հավելյալ ներդրումների հարցում: Ռուսաստանը նաեւ առաջարկել է նոր անկախ ստուգում անցկացնել, եթե ՀՀ իշխանությունները պատրաստ չեն հրաժարվել իրենց պահանջներից: Երկխոսությունը որեւէ արդյունք չի տվել, քանի որ Մոսկվան քննարկում է Հայաստանի հետ համաձայնագրից դուրսբերումը, պատմում է RTVI-ի աղբյուրը:

ՌԴ տրանսպորտի նախարարությունը պաշտոնապես խոստովանում է, որ բանակցություններն արդյունք չեն տվել:

«Հայաստանը մի իրավիճակ է ստեղծել, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն չի կարողանում նորմալ գործել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, անապացույց մեղադրանքներ են առաջադրվել եւ որեւէ երաշխիք չի տրվել: Մեր փաստարկները հետեւյալն են՝ ավելի վաղ անցկացված ստուգումները խախտում չեն հայտնաբերել, կոնցեսիայի պայմանների իրականացման մասին փաստարկներն անտեսվում են»,- RTVI-ին ասել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարեւը: Նա նաեւ նշել է, որ ռուսական կողմը «հարցի լուրջ քննարկում» է սկսել:

«Ռուսական երկաթուղիներ»-ը այդ տեղեկությունը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել: Ընդ որում, սեպտեմբերի 18-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ «Ռուսական երկաթուղիների» գործադիր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինն ասել է, որ ընկերության համար կարեւոր է Հայաստանում աշխատանքը, եւ նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը Հայաստանում ամենախոշոր գործատուներից է, ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

Հայկական կողմը նախկինի պես պնդում է «Հարավկովկասյան երկաթուղիների» դեմ քննության իրավաչափության մասին: Սեպտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀԿԵՈւ-ում ստուգումներն անցկացվում են հանրապետության շահերը պաշտպանելու համար եւ հավելեց, որ այս կապակցությամբ ակտիվ բանակցություններ են վարվում ռուսաստանցի գործընկերների հետ: RTVI-ի մեկնաբանելու խնդրանքին Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից չէին պատասխանել օպերատիվորեն:

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին, երբ Երեւանը «Հայկական երկաթուղին» փոխանցեց «Ռուսական երկաթուղիների» կառավարմանը: Հայաստանի երկաթուղու աշխատակիցներն անցան աշխատանքի նոր ձեռնարկության հաստիքներով:

Ըստ կոնցեսիոն պայմանագրի պայմանների՝ ռուսական պետական ընկերությունը կարող է հայկական ուղիները կառավարել 30 տարի: Դրանից բացի, «Ռուսական երկաթուղիների» «դուստր» ձեռնարկությանն են պատկանում բոլոր գնացքները:

Կողմերից մեկը կարող է նախաձեռնել պայմանագրի լուծարում, եթե մյուսը կոպտորեն չի կատարում իր պարտավորությունները: Օրինակ՝ ՀԿԵ-ն իրավունք ունի դա անել, եթե Հայաստանի իշխանություններն իրականացնում են «որեւիցե այնպիսի գործունեություն, որն ակնհայտորեն զգալի վնաս է հասցնում երկաթուղու շահագործմանը կամ երկաթուղային փոխադրումներով ծառայությունների իրականացմանը»: