Ո՞վ եւ ինչո՞ւ կազմակերպեց սեւազգեստ մայրերի ակցիան. նոր կապեր են բացահայտվում
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Երեկ մինչ կառավարության շենքում ընթանում էր հերթական նիստը, դրսում` շենքի առջեւ, հավաքվեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների մայրերը` պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները պահանջում էին կառավարության նիստում որոշում կայացնել եւ բոլոր զոհվածներին 30 մլն դրամ հատկացնել, ինչպես եղավ մարտի 1-ին զոհված ընտանիքների փոխհատուցման օրինագծի հաստատման դեպքում: Իհարկե, գուցե սեւագեստ մայրերի դժգոհությունը տեղին է արդարության ու հավասարության տեսանկյունից, բայց երեկվա ագրեսիվ իրադարձությունների մեջ մի քանի անհասկանալի տարրեր կային:
Նախ` ո՞վ էր ակցիայի կազմակերպիչն ու գլխավոր դերակատարը. նա ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանն է, մարդ, որը համացանցի որոնողական համակարգում նույնացվում է ընտրակեղծարարություն բառի հետ, մարդ, որ սպասարկում էր ՀՀԿ ռեժիմին, մարդ, որը Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրերին արդեն հրաժարվում էր խոսել իր երբեմնի սիրելի գեներալի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` արդեն երկար ժամանակ է, ինչ Մեսրոպ Մանուկյանը լծված է «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ նման ակցիաների կազմակերպմանը:
Մեսրոպ Մանուկյանը հրաժարվեց, իհարկե, կազմակերպչի իր դերակատարումից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կազմակերպել այս բողոքի ակցիան, այս ամենին դեռ կանդրադառնամ»:
Բայց մյուս տարակուսելի փաստն այն է, որ նույն Մեսրոպ Մանուկյանի եղբայրը՝ Արտակ Մանուկյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ, «Ս. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի (նախարարի ընկերոջ) հրամանով նշանակվեց այդ հիվանդանոցի փոխտնօրեն եւ ողջ ֆինանսական գործառույթներն, ըստ էության, նրա ձեռքում են:
Չգիտե՞ր Արսեն Թորոսյանն այս մասին. դժվար թե: Նա իմանալով գեներալ Մանվելի օգնականի եղբորը պաշտոն «տվեց»: Իսկ Մեսրոպ Մանուկյանն էլ վարչապետի դեմ ակցիաներ է կազմակերպում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը