Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է դատական համակարգի յուրացման իշխանության փորձերին. Իշխան Սաղաթելյան

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարության տեքստը մտահոգությունների առիթ պետք է տա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի հայտարարությունը, որտեղ խոսում էր որոշումների տարերայնության, գործողությունների հախուռնության, սպայի արժանապատվության մասին եւ հորդորում «կանգ առնել»։

«Այդ հայտարարությունը պատահական մարդ չի անում, այլ նա, ով Հայաստանի ազգային անվտանգության համար թիվ մեկ պատասխանատուներից մեկն էր։ Ավելի մանրամասն տեղեկություններ չունենք հրաժարականի պատճառների համար, բայց տեքստը, ելույթը մտահոգիչ էր ու պատահական ասված չէր։ Այս պահին միայն կարող ենք արձանագրել, որ ինչի մասին խոսել է Վանեցյանն իր հրաժարականի տեքստով, մտահոգիչ է»,–նշեց նա։

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու՝ «Իմ քայլի» նախաձեռնած գործընթացի մասով Իշխան Սաղաթելյանը նշեց՝ ՀՅԴ կարծիքը հստակ է. «Իշխանությունը հակաօրինական ճանապարհով գնում է դատական իշխանությունը նվաճելու եւ յուրացնելու հակասահմանադրական ճանապարհով։ Ոչ ԱԺ նախագահը, ոչ առավել եւս խմբակցությունը, այսինքն՝ օրենսդիր իշխանությունն իրավունք չունի նման ոտնձգություններ նախաձեռնել դատական իշխանության նկատմամբ։ Իհարկե, իշխանությունն իրենց գործողությունները փորձում է տեղավորել դատական համակարգը բարեփոխելու, արդարություն հաստատելու կամ հանրային պահանջի անվան տակ, բայց դա ազնիվ չէ, որովհետեւ իշխանությունն ունի նպատակ՝ յուրացնել, ունենալ յուրային, սեփական դատական համակարգ»։

Դատական համակարգը յուրային դարձնելու լավագույն օրինակը, նրա խոսքով, ԲԴԽ–ն է. «Դրա լավագույն փաստերից մեկը այն էր, թե ինչ արեց Բարձրագույն դատական խորհրդի հետ, կրկին բարեփոխման, արդարություն հաստատելու քողի տակ ստեղծեցին մի Բարձրագույն դատական խորհուրդ, որը ինչո՞վ էր լավը նախորդից, ո՞վ է ներկայիս ԲԴԽ-ի նախագահը։ Այնպես չի, որ այդ փոփոխությունների արդյունքում իրենք ցանկանում են ունենալ անբասիր, արդար մի համակարգ, պարզապես ուզում են, որ լինեն մարդիկ, որոնք առանց աչք թարթելու կծառայեն իրենց»։

Հարցին՝ դատական համակարգի նկատմամբ իշխանությունների գործողությունները կապո՞ւմ է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործի հետ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Չնկատել այդ ամենը, նշանակում է թաքնվել իրականության հետեւում։ Ակնհայտ է, որ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի գործի պարագայում, այլ առհասարակ առաջիկա պլանավորելիք, նախաձեռնած դատավարությունների, քայլերի համար պետք է մի դատական համակարգ, դատական իշխանություն, որն անվերապահ կատարելու է իշխանության հրահանգները։ Իշխանության գլխավոր նպատակն է ունենալ դատական իշխանություն, որն անվերապահ կկատարի իր ցանկությունը։ Հակաօրինական քայլի առաջ կանգ չի առնում իր նպատակին հասնելու համար, որը պետության համար վտանգավոր է»։

Նրա խոսքով՝ ՀՅԴ–ն հնարավոր բոլոր միջոցներով հակազդելու է եւ թույլ չի տալու այդ գործողությունները. «Հիմա քննարկումների մեջ ենք, որ հասկանանք՝ ինչ կերպ ու ինչ ֆորմատով։ Մենք համագործակցում ենք 7 կուսակցությունների հետ, կխոսենք նաեւ մեր գործընկերների հետ»։

Հարցին՝ միայն արտախորհրդարանական ուժերի հե՞տ են համագործակցելու, թե՞ նաեւ խորհրդարանական, նա պատասխանեց. «Քանի որ նոր ենք սկսում, երբ կսկսենք խոսել, կհասկանանք ֆորմատը, լրացուցիչ կտեղեկացնենք»։