Փաշինյանը կգնա՞ «աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունների» ճանապարհով
«Իրավունք» թերթը գրում է.
«Վանեցյանի հրաժարականի դեռ «շատ շուր վերցնելու ունակ» պատմությունը մեկ միանգամայն ուշագրավ երանգ ևս ուներ: Այն զգացվեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի ռեակցիայից:
Այսպես, վարչապետի ՀՀՇ-ական ծագումնաբանությամբ խոսնակը, անդրադառնալով Վանեցյանի հրաժարականի հայտարարության տեքստին, նման մեկնաբանություն տվեց. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք՝ դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն...»:
Իհարկե, նման մեկնաբանությունը նախ հուշում է, թե Փաշինյանը որքան ծանր է տարել Վանեցյանի այդ հայտարարությունը, այսինքն, թե նա ինչ իմաստ դրեց այդ հրաժարականի տակ: Եվ նկատենք՝ մտահոգության տեղիք իրոք կա. այն, ինչ ներկայացրեց Վանեցյանը, անգամ սովորական ռումբ չես համարի, որ մեկ անգամ պայթեց և վերջ, այն դեռ օրեր և շաբաթներ շարունակ է մի գլուխ պայթելու: Բայց սրանով հանդերձ, Կարապետյանի մեկնաբանությունը մեկ այլ ուշագրավ հետևության է տանում: Այսպիսով, ո՞վ է գրել Վանեցյանի հրաժարականի տեքստը: Մի կողմից՝ հասկանալի է, չունենալով անվտանգության երաշխիք, Վանեցյանը հազիվ թե նման սկանդալի գնար: Այսինքն, եթե պարզապես դժգոհ է իշխանական համակարգի վիճակից, ընդամենը հրաժարական կտար և հանգիստ կհեռանար: Իսկ այսպես, միանգամից ինքն իրեն դարձրեց Նիկոլի աչքի գրողը, որը մեծ հավանականություն է տալիս համապատասխան «թիկունք» ունենալու վարկածին: Ու Կարապետյանն էլ հենց դա է ակնարկում «Ով է գրել այդ տեքստը»:
Ճիշտ է, նա անմիջապես էլ մեղքը բարդում է ինչ-որ կոռուպցիոներների PR-շիկների վրա, սակայն դա բավականին անլուրջ է. հայաստանյան այդ ո՞ր «չպատժված կոռուպցիոները» կարող է ոչ միայն վարչապետի հովանու տակ գտնվող հզոր ԱԱԾ պետին ոչ միայն հրաժարականի դրդել, այլ այսպիսի սկանդալային հրաժարականի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում