Ֆուտբոլիստներ Մամաևն ու Կոկորինը ազատ են արձակվել (տեսանյութ)
Ռուս ֆուտբոլիստներ Պավել Մամաևը և Ալեքսանդր Կոկորինը ազատ են արձակվել:
Հիշեցնենք, որ Պավել Մամաևը, Ալեքսանդր Կոկորինը և վերջինիս եղբայրը նախորդ տարվա հոկտեմբերին Մոսկվայում երկու ծեծկռտուք էին սարքել, ինչի հետևանքով երեք անձ էր տուժել:
Մամաևը դատապարտվել էր 1 տարվա 5 ամսվա ազատազրկման, իսկ Կոկորինը` 1 մեկ տարվա 6 ամսվա:
Դատարանը բավարարել էր նրանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Ազատ է արձակվել նաև Կոկորինի եղբայրը: