Փաշինյանն արդեն բացահայտ է տրորում իր «հեղափոխական» խոստումները
«Իրավունք» թերթը գրում է.
«Հիշո՞ւմ եք ընդամենը մեկ-մեկուկես տարի առաջ Նիկոլը մեկը մյուսից չքնաղ ինչ խոստումներ էր տալիս: Եվ ահա եկել է ժամանակը, որ դրանք մեկը մյուսի ետևից աչքի առաջ ոտնահարվում են:
Այսպես, «հեղափոխական» ամենակարևոր խոստումներից մեկն այն էր, որ իշխանափոխությունից հետո դրսի հայերն իրար հերթ չտալով՝ կվազեն Հայաստանում բնակվելու: Այդ խոստման հետքերով էլ, թե նա քանի անգամ է խոսել մեծ հայրենադարձությունից, սփյուռքահայերի ներդրումների հեռանկարներից, արդեն դժվար է թվարկել:
Ուրեմն, Սփյուռքի մեր հայրենակիցները իշխանափոխությունից արդեն մոտավորապես տարիուկես անց ինչպե՞ս են արձագանքում Նիկոլի այդ խոստումներին: Գնահատելու համար հիմնվենք մեկ պարզ փաստի վրա: Ցանկացած սփյուռքահայ, ով կորոշի բնակվել Հայաստանում, բնականաբար առաջին հերթին կլուծի բնակարանի հարցը:
Այսպիսով, օտարերկրյա քանի՞ քաղաքացի է բնակարան, տուն կամ այլ շարժական գույք գնել Հայաստանում: Պաշտոնական վիճակագրության օրերս ներկայացրած վերջին ցուցանիշն այս տարվա հուլիսի կտրվածքով է: Ըստ այդմ, տվյալ ամսվա ընթացքում Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների կողմից գնվել է 193 միավոր անշարժ գույք, այդ թվում՝ 89 բնակարան և 45 բնակելի տուն: Լավ է, ստացվում է, որ մեկ ամսում Նիկոլի հորդորով Սփյուռքի 134 մարդ (ընտանիք) որոշել է հիմնվել Հայաստանում, եթե իհարկե, ընդունենք այն իդեալական տարբերակը, որ ամեն մի բնակարան գնվել է ապրելու համար: Բայց ուրախանալ պետք չէ: Բանն այն է, որ եթե օտարերկրյա քաղաքացիները նշված թվով անշարժ գույք են գնել, ապա շատ ավելի մեծ թվով վաճառել են՝ 348, մոտավորապես կրկնակի ավելի: Այդ թվում՝ վաճառել են 162 բնակարան և 77 բնակելի տուն՝ գնվածից համապատասխանաբար 73-ով և 32-ով ավելի:
Պատկերավոր ասած, եթե (իդեալական տարբերակով) 134 մարդ (ընտանիք) Նիկոլի հորդորով եկել է Հայաստան, ապա 239-ն էլ տուն- տեղը ծախել-փախել է:
Մեկ հետաքրքիր չափանիշ ևս. օտարերկրյա քաղաքացիների կողմից հուլիսին գնվել է ընդամենը 1 արտադրական նշանակության շինություն և վաճառվել 2-ը: Այսինքն՝ ներդրում անողներն էլ են հեռանում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում