Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Ժողովրդագրական իրավիճակի բարելավման միջոցառումները պետք է իրագործվեն արդեն 2020-ի առաջին կիսամյակից. Ավինյան

Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.


«Հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի հերթական նիստին:

Ինչպես գիտեք, կառավարությունն իր ծրագրով հանձնառություն է ստանձնել ապահովելու ժողովրդագրական իրավիճակի կայունությունը եւ ծնելիության աճի խթանումը:

Միաժամանակ, ժողովրդագրական իրավիճակի բարելավումը կառավարության համար ինքնանպատակ չէ: Դրանով է պայմանավորվում պետության ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու սոցիալական անվտանգությունը: Հետեւաբար, այս խնդիրը մեր գործունեության առաջնահերթություններից է: Մյուս կողմից էլ, նախորդ ժամանակաշրջանում ժողովրդագրական ոլորտում արձանագրված բացասական միտումները շատ մտահոգիչ են: Այս ամենը հաշվի առնելով՝ մեր քաղաքականությունը լինելու է հեղափոխական, որովհետեւ նման բազմաշերտ ու խորը արմատներ ունեցող խնդիրը միայն նորարար ու հիմնարար լուծումներով է հնարավոր հաղթահարել:

Ներկայացնեմ, թե ինչ քայլեր են կատարվել մինչ օրս: Հասկանալի է, որ հիմնահարցը հնարավոր չէ հասցեագրել առանց խորքային վերլուծության, այդ պատճառով Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նախորդ նիստերի ընթացքում անդրադարձել ենք ժողովրդագրական իրավիճակի կանխատեսումներին, ռազմավարական հիմնադրույթներին ու միջազգային լավագույն փորձին: Վեր են հանվել մեր երկրի առջեւ ծառացած ժողովրդագրական խնդիրները:

Այսօր արդեն ունենք անհրաժեշտ փաստերն ու վերլուծությունները, որպեսզի անցում կատարենք նախապատրաստական փուլից դեպի գործնական քայլերի իրագործում:

Մեզ համար նաեւ ակնհայտ է, որ թեմայի հրատապության պատճառով իրականացվող բարեփոխումների արդյունքներին երկար չենք կարող սպասել։ Հետեւաբար, ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները պետք է իրագործվեն արդեն հաջորդ տարվա՝ 2020 թվականի առաջին կիսամյակից։

Հարգելի՛ ներկաներ,

Անցնենք արդեն իսկ նախանշվող ծրագրերի քննարկմանը: Կատարված վերլուծությունների արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ անհրաժեշտ է մշակել եւ կյանքի կոչել ծնելիության խրախուսման, երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր, որոնց շրջանակներում, ըստ անհրաժեշտության, վերանայվելու են նաեւ գործող ծրագրերը։ Թիրախային ծրագրեր են մշակվելու նաեւ հայրենադարձ ընտանիքների համար՝ առաջնահերթ դիտարկելով երիտասարդ եւ երեխաներ ունեցող ընտանիքներին։

Այս կապակցությամբ տեղեկացնեմ, որ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հանձնարարել էի մշակել եւ շահագրգիռ մարմինների դատին ներկայացնել ծրագրային առաջարկներ հետեւյալ ուղղություններով.

• դրամական նպաստների համակարգի, մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի չափի վերանայման հնարավոր տարբերակներ,

• նախադպրոցական եւ դպրոցական հաստատություններում երեխաների երկարօրյա խնամքի ապահովում,

• երեխա ունեցող եւ դեռեւս երեխա չունեցող երիտասարդ ընտանիքների բնակարանային ապահովության լրացուցիչ աջակցություն:

Հենց այս ծրագրային առաջարկներին եւ դրանց հնարավոր իրագործման խնդրին էլ անդրադառնալու ենք այսօր»:

Նիստի ընթացքում քննարկվեցին երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի համակարգի բարելավման, երեխաների խնամքի ծառայությունների ընդլայնման եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների ֆիզիկական հասանելիության վերաբերյալ ծրագրային առաջարկները։ Անդրադարձ կատարվեց նաեւ երիտասարդ եւ երեխա ունեցող, ինչպես նաեւ երիտասարդ եւ երեխա չունեցող ընտանիքների բնակարանային ապահովության մատչելիության ընդլայնմանն ուղղված ծրագրային առաջարկին։

Ամփոփելով նիստը՝ փոխվարչապետը Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարներին, ինչպես նաեւ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարականներ տվեց՝ լրամշակել վերոնշյալ ծրագրային առաջարկները, ինչպես նաեւ քննարկման արդյունքներից բխող նոր առաջարկներ եւ փաթեթներ ներկայացնել: