Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Մամուլ

«Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը

«168 ժամ». Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր Արթուր Վանեցյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանը՝ բարձրանում

«Խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 112 կողմ ձայնով: Այս փոփոխություններով առաջարկվում է ամրագրել, որ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի և ոստիկանության պետի պաշտոններն այսուհետ համարվելու են քաղաքական պաշտոն, և այդ պաշտոններում նշանակվող անձանց համար ևս սահմանվելու են պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Հիշեցնենք, որ Սահմանադրության 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նախագիծը դեռևս պետք է քննարկվի նաև երկրորդ ընթերցմամբ:


Տեղեկացնենք, որ, ըստ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի՝ ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումը զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ վերջին երեք տարին զբաղեցրել է գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:

«168 ժամ»-ին մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՀՀ Արդարադատության նախարարությունում ևս մշակվում էր Ազգային անվտանգության ծառայության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով մի շարք փոփոխություններ էին նախաձեռնվել՝ թեթևացնելու պահանջները, որոնք նախատեսված են այդ մարմիններում ծառայության ու ղեկավարի պաշտոն զբաղեցնելու համար։ Այսինքն՝ արդեն իսկ սպասվում էր, որ Նիկոլ Փաշինյանն այդ փոփոխություններն անում է իրեն ցանկալի կոնկրետ մարդկանց այդ պաշտոններում նշանակելու համար։ Եվ ահա, նախագիծն ԱԺ ներկայացվեց «Լուսավոր Հայաստանի» կողմից։ Փաստորեն, կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն ԱԺ ներկայացված և առաջին ընթերցմամբ միաձայն ընդունված նախագիծն Արդարադատության նախարարության և «Լուսավոր Հայաստանի» կազմած նախագծերի սիմբիոզն է, և «Լուսավոր Հայաստանը» կատարում է Փաշինյանի քաղաքական պատվերը…

Եվ ահա, «Լուսավոր Հայաստանը» կրկին ծառայություն է մատուցում Փաշինյանին՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելով։ Իրականում, ԱԺ նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո «Լուսավոր Հայաստանը» փորձում է ամրապնդել իր դիրքերը, որպեսզի խմբակցությունից այլ արտահոսքեր չլինեն նորից։

Եվ ահա, մինչ օրենքի նախագիծն ԱԺ-ում միաձայն ընդունվում էր, Վանաձորում հրավիրված ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին…

Մամուլում դեռևս անցյալ շաբաթ էր տեղեկություն տարածվել, որ Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իհարկե, «168 ժամ»-ին ԱԱԾ-ից հերքել էին՝ ասելով, թե առհասարակ նման դիմում չի եղել, իրականությանը չի համապատասխանում և անհեթեթություն է, սակայն պարզվեց, որ, այնուամենայնիվ, Փաշինյանի և Վանեցյանի միջև կոշտ զրույց է եղել, որի հետևանքը նրա հրաժարականն էր։

Ինչպես արդեն գրել ենք՝ «168 ժամ»-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ նրա այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

Որքան ժամանակ է՝ Փաշինյանին լրջորեն անհանգստացնում էր ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի աճող հեղինակությունը և բարձր ռեյտինգը. իրենն իջնում է սրընթաց, նրանցը՝ բարձրանում։ Ավելին, նրան անհրաժեշտ են ոչ թե ինքնուրույն մտածող գործիչներ, այլ իր հրահանգներն անվերապահորեն կատարողներ։ «Իմ քայլը» խմբակցությունը դրա վկայությունն է՝ հիմնականում անկենսագիր, անհետագիծ, պատահական մարդկանց խումբ, որոնց հետ՝ ինչպես և երբ ուզի՝ կարող է վարվել, հոխորտալ, գոռգոռալ, վիրավորել, մանդատ հետ վերցնել՝ «Ես եմ տվել, ես էլ կվերցնեմ» սկզբունքով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: