Նոր մանրամասներ Երեւանում տեղի ունեցած խոշոր վթարից․ 6 վիրավորներից մեկը ոստիկանության մայոր է
Ճանապարհային ոստիկանությունը պարզել է սեպտեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոնց տեղափախված վիրավորների, ավտոմեքենաների վարորդների ինքնությունը, հայտնում է Shamshyan.com-ը:
Պարզվել է, որ Mazda մակնիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 42-ամյա Գոռ Էպրիկյանը, Lada Priora-ն վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Վաղարշակ Կարապետյանը, իսկ Opel-ը վարել է Երևանի բնակիչ, 20-ամյա Յուրա Խաչատրյանը:
Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Յու. Խաչատրյանը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Վարդան Ալիփյանը, 21-ամյա Արման Անանյանը, 20-ամյա Ամասյա Ալավերդյանը. և Գ. Էպրիկյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 28-ամյա Սիլվա Մինասյանը և Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 38-ամյա Ահմադ Իմարանը:
Նշված անձինք բոլորը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Էպրիկյանը աշխատում է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության շնավարժության բաժնի պետ, կոչումով՝ ոստիկանության փոխգնդապետ է, իսկ վիրավորներից Ս. Մինասյանը աշխատում է ոստիկանության ԿՔՎ ռեսուրսների կառավարման բաժանմունքի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, կոչումով՝ ոստիկանության մայոր է: Վարորդ Վ. Կարապետյանը աշխատում է «Էյիջ» ՍՊԸ-ում՝ որպես փականագործ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 14-ին ժամը 17։50-ի սահմաններում Երեւանի Ռուբինյանց փողոցում բախվել են Mazda մակնիշի 88 OC 080 համարանիշի, Opel մակինիշի 35 FQ 453 համարանիշի և Lada Priora մակնիշի 35 NP 109 համարանիշի ավտոմեքենաները, 6 հոգի հոսպիտալացվել է։


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում