Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի
Կսկսվի նոր կազմակերպված շարժում, եթե վաղը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ չարձակվի։
Past.am–ի տեղեկություններով, այն դեպքում, եթե վաղը դատարանը ազատ չարձակի Քոչարյանին, մի շարք քաղաքական գործիչներ և տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ պատրաստվում են սկսել նոր շարժում՝ հիմնադրելով «Ռոբերտ Քոչարյանի ազատության կոմիտե» անվանումով կազմակերպություն։
Աղբյուրի պնդմամբ, այդտեղ ներգրավված կլինեն արդեն ոչ միայն հասարակական, քաղաքական գործիչներ, իրավունքների պաշտպանության մասնագետներ, փաստաբաններ և այլն, այլ նաև մշակույթի և սպորտի հայտնի դեմքեր, անվանի գործարարներ։ Տեղեկության համաձայն, նրանք դեռ սպասում են դատարանի վաղվա որոշմանը՝ ազա՞տ են արձակում՝ շարունակելով դատական պրոցեսը, թե՞ շարունակում են պահել կալանքի տակ։ Այսինքն, ստացվում է, որ եթե Քոչարյանին ազատ չարձակեն, փաստացի Հայաստանում սկսվում է կազմակերպված մի նոր շարժում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում