Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին
Արթուր Ալեքսանյանը չի մասնակցի եզրափակիչ գոտեմարտին։ Այս մասին NEWS.am -ի թղթակիցին Նուրսուլթանում հայտնեց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը։
Արթուր Ալեքսանյանը եւ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը որոշել են հրաժարվել 97 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտից՝ Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Արթուր Ալեքսանյանը 5 գոտեմարտ անցկացրեց եւ վերջին կիսաեզրափակիչ գոտեմարտից հետո կողոսկրի վնասվածք ստացավ։ Վնասվածքն ավելի արտահայտիչ էր կիաեզրափակիչում հաղթելուց հետո գորգից իջնելիս։ Օլիմպիական չեմպիոնը դժվարությամբ էր շնչում, ուժեղ ցավ էր զգում ձախ կողային հատվածում։
Սեպտեմբերի 16-ին ամբողջ օր հավաքականի մարզչական շտաբը հստակ պատասխան չէր տալիս՝ դուրս կգա Արթուր Ալեքսանյանը մրցագորգ, թե ոչ։ Եզրափակիչ գոտեմարտի մեկնարկից վայրկյաններ առաջ մարզիչները հայտարարեցին, որ Արթուրը դուրս չի մրցագորգ, քանի որ ցավերը չեն հանգստացել եւ կխանգարեն գոտեմարտի ընթացքում։
Հիշեցնենք, որ երզափակիչում Արթուր Ալեքսանյանը աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու էր րթուր Ալեքսանյանի մրցակիցը եզրափակիչում ռուսաստանցի Մուսա Եվլոեւը։ Արթուր Ալեքսանյանը արծաթե մեդալ կստանա։ Իսկ այս քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կոչմանը կարժանանա Մուսա Եվլոեւը։ Արթուր Ալեքսանյանը կմասնակցի պարգեւատրման արարողությանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների