Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Եթե մարդը կազինոյում իր տունը պարտվել է, պետությունը նրան պետք է ապահովի բնակարանո՞վ.Փաշինյանը՝ Գյումրիի տնակների մասին

Օրինակ մարդը գնացել է կազինոյում խաղացել է, իր տունն ու ունեցվածքը պարտվել է, եւ հիմա ապրում է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք աղետի գոտում տնակում բնակվող ընտանիքների մասով պարտավորությունները արձանագրվել է։

«Եկեք մի բան արձանագրենք, որ այս պահի դրությամբ արձանագրված պետական պարտավորություն գոյություն ունի 457 այդքան ընտանիքների նկատմամբ։ Ընդ որում, նրանք բոլորը դուրս են գտնվում Գյումրիից, նրանց Լոռու, Արագածոտնի, Շիրակի մարզերի գյուղական համայնքների բնակիչներ են։ Հիմա մենք այս փաստի հետ բախվելուց հետո ասում ենք, որ պետք է հասկանանք, թե այդ տնակներում ապրող մարդիկ ինչու են ապրում տնակներում, կամ այդ տնակներն ինչ կարգավիճակ ունեն։ Կան տնակներ, որոնք դատարկ են։ Բավականին մեծ թվով տնակներ ուղղակի դատարկ են։ Կան տնակներ, որտեղ մարդիկ պետությունից ստացել են բնակարան, հետո ինչ-ինչ պատճառով վաճառել են այդ բնակարանը, եւ վերադարձել են այդ տնակում ապրելու։ Կան մարդիկ, անշուշտ, որոնց նկատմամբ պետության պարտավորությունը պետք է արձանագրվել եւ չի արձանագրվել, մենք այդ դեպքերն էլ կգտնենք, եւ կարձանագրենք, թե պետությունը ում նկատմամբ ինչ պարտավորություն ունի»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ իրենք Գյումրին տնակներից պիտի ազատեն, որովհետեւ դա խոչընդոտում է քաղաքի տնտեսական զարգացմանը։


Վարչապետը նշեց, որ կան նաեւ մարդիկ, ովքեր Գյումրու հարակից գյուղում ունեն տուն, բայց նախընտրում են Գյումրիում ապրել՝ տնակի մեջ. «Ինքնին տնակում ապրելու փաստը չի նշանակում, որ պետությունն այդ մարդու նկատմամբ ունի պարտավորություն։ Հնարավոր է, որ մի մասին նկատմամբ ունենա պարտավորություն, մի մասի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով պարտավորությունը չի արձանագվել, կարձանագրվի եւ պետությունը կկատարի։ Երբ մենք կունենանք այդ քարտեզագրումը, ամեն տնակի անհատական պատմությունը, դրանից հետո որոշում կկայացվի, թե ի՞նչ կերպ վարվել։ Այդտեղ հեշտ որոշումներ կարող է նաեւ չլինել, կարող են լինել որոշումներ, որոնք ոչ բոլորին դուր գան։ Օրինակ, մարդը գնացել է կազինոյում խաղացել է ուրիշ քաղաքում, եւ իր տունն ու ունեցվածքը պարտվել է, եւ հիմա ապրում է վարձով կամ տուն չունի, հիմա դա նշանակում է, որ պետությունն իրեն բնակարանով պիտի ապահովի՞։ Ամեն մարդ իր սեփական ճակատագրի պատասխանատուն է, ես ասում եմ, որ իրավական պետությունը նաեւ այն է, որ յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ ինքն իր կայացրած որոշումների համար կկրի պատասխանատվություն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ առաջիկայում Կառավարությունը նախատեսում է սկսել սոցիալական բնակարանաշինության ծրագիր, որտեղ բնակարանները կլինեն շուկայականից ավելի ցածր գներով՝ սոցիալապես անպաշտպանների համար. «Հիմա որ մեր բյուջեի գործերը այնքան լավ գնան, ինչքան այս տարի են լավ գնում, մենք մտածում ենք սկսել սոցիալական բնակարանաշինություն, որտեղ օրինակ շուկայականից ավելի ցածր գներով սոցիալապես անպաշտպաններին՝ որոշակի ժամկետով տրվի, որպեսզի իրենք իրենց կյանքը դասավորելու հնարավորություն ունենան։ Եվ մյուս կողմից երբ մենք կրթությունն ու աշխատանքը քաջալերում ենք, մեր ամբողջ նպատակը դա է։ Երբ մենք, օրինակ, ասում ենք Հայաստանում զբոսաշրջիկները օգոստոսի դրությամբ 200 միլիոն դոլարով ավելի գումար են ծախսել, իսկ այդ գումարն ո՞ւմ է գնացել, այդ գումարը գնացել է այն մարդկանց, ովքեր աշխատում են, մի փոքր բիզնես են դրել, մտածել են այդ բիզնեսի վրա։ Այդ 200 միլիոն դոլարը հաստատ չի գնացել այն մարդկանց, ովքեր բազմոցին պառկած են։ Մենք մեր քաղաքացիներին ուզում ենք օգնել, որպեսզի նրանք վեր կենան, իրենց մեջքը ուղղեն եւ իրենց աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովեն»։