Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում Մխիթարյանի գոլերից մեկն ՈՒԵՖԱ-ի լավագույն տասնյակում է
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս համալրել է իտալական «Ռոմայի» շարքերը, փայլել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ խաղում։ Դա նկատել են ոչ միայն երկրպագուները, այլև ՈՒԵՖԱ-ն։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։
Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։
Հիշեցնենք՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 4:2 հաշվով տպավորիչ ու դժվարին հաղթանակ տարավ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների