Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

Մասիսի ԲԿ-ի վիրաբույժ տնօրենի համար հղիները կարեւոր չեն. վերանորոգված բաժանմունքից հղիներին հանում են ավերակ բաժանմունք

Մասիսի ԲԿ-ի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը տեղափոխել է հիվանդանոցի՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքից բարեգործների միջոցներով վերանորոգված գինեկոլոգիական բաժանմունքը։

Հիվանդանոցի գինեկոլոգներից Մհեր Ենգիբարյանը մեզ հայտնեց․ «Ես Ֆրանսիայի «Լիոն» կազմակերպության անդամ եմ, խնդրել եմ, բերել էին ամեն ինչը ու վերանորոգել էին, որ Մասիսի կանանց ծննդաբերելիս իդեալնի ամեն ինչով ապահովեն։ Տաք ջուր, սառը ջուր և այլն և 7․5 տարի աշխատել է։Հիմա էս վերջերս հիվանդներին հանեցին երրորդ հարկ, որտեղ ոչ մի ուսլովիա չկա։ Միայն մի բան գիտեմ, որ գան մի տեղ մի գեղեցիկ մի բան լինի, էդ ֆոնին գան Առողջապահության նախարարության մասնագետները նկարվեն ու ժողովրդին ասեն՝ գիտեք ի՜նչ, հեղափոխությունից հետո ձեր վիճակը տասն անգամ վատանալու է։ Ես չեմ գտնում, որ մաքուր ,վերանորոգված բաժանմունքից, որ հղիներին հանում են ավերված բաժանմունք, սա օպտիմիլիազացիա չէ»։

Բժիշկը հայտնեց, որ նոր տնօրենը, լինելով վիրաբույժ, պատրաստվում է հետագայում այնտեղ տեղափոխել վիրաբուժական բաժանմունքը։ «Ինքը խիրուրգ ա, չի ուզում, որ․․․ ծննդկաններն իր համար ավելի կարևոր չեն, բայց, դե, բարեգործություն է արված, գառանտիա են տվել, որ տասը տարի չեն կպնելու էդ բաժանմունքին, իսկ իրենք խախտում են։ Մարդիկ հաշվի չեն առել, որ բերեն, կես միլիոնի ներդրում անեն, հետո իրենց, կներեք, էշի տեղ դնեն»։

Բժիշկն ասաց, որ բարեգործներին դեռ չի տեղեկացրել, որ պայմանը խախտվում է, բայց գիտի, որ նրանք հոկտեմբերին գալու են Հայաստան։

Բժշկի սիրտը ցավում է, որ հոկտեմբերին գալով Հայաստան՝ մարդիկ էլ չեն ցանկանա ոչ մի օգնություն ցույց տալ։ Իսկ նրանք ոչ միայն այդ օգնությունն են ցույց տվել, այլև երկու տարվա մեկանգամյա օգտագործման նյութեր են հիվանդանոցին նվիրել։

Ի դեպ, հիվանդանոցի վերանորոգված բաժանմունքի բացմանը ժամանակին ներկ են եղել Ֆրանսիայի դեպանը, չհաշված՝ առողջապահության նախարարը և այլ պաշտոնյաներ։

Հիվանդանոցը Արարատի մարզպետարանի ենթակայաության տակ է։ ասաց, որ <բոլորը կուրսի մեջ են>, բայց չեն ուզում բոլորին հավաքել ու այս հարցը քննարկել։ <Որովհետև իրենք տնօրենին են պահում, տնօրենն էս նորերից է, շատ կներեք>,-ամփոփեց նա։ Նա ասում է, որ բացի գինեկոլոգիայից նաև կես դրույքով այլ ուղղվածության բժիշկ է և իրեն էլ, կարող է, ինչպես ինքը ձևակերպեց՝<չայնիկի տեղ> դնել, բայց իր սիրտը ցավում է։
«Բայց ես ցավ եմ զգում, ես էս քաղաքում ապրում եմ, ես խնդրել եմ, էդ մարդիկ եկել, արել են, անձամբ քսան օր իրենց կերեկրել եմ/շինարարներին/ իմ հարազատների պես։ Ես սա արել եմ Մասիսի կանանց համար, ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկը գա ու իր ամբիցիաներից ելնելով՝ վարի տա»,-ասաց բժիշկը։

Հիվանդանոցի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը մեզ հայտնեց, որ չի պատրաստվում վիրաբուժական բաժանմունքը վերանորոգված հատված տեղափոխել։

«Ոչ մի բան չի տեղափոխվելու այնտեղ, այդ բաժանմունքը ժամանակավոր փակվել է, քանի որ եղել է աշխատողների օպտիմիլիզացիա, երկու հարկի վրա հնարավոր չէր հիվանդներին պահել երկու հարկերում։ Առայժմ կպառկեն մի հարկում, մինչև տեսնենք՝ ինչ են անելու։ Եվ այնտեղ բաժանմունք չէ, պալատներ են»։

Հարցին, բայց եթե մարդիկ բարեգործական նպատակներով հենց գինեկոլոգիական բաժանմունքն են վերականգնել, ինչու՞ են նրանց կամքն անտեսում, հիվանդանոցի տնօրենը պատասխանեց․«Ոչ մի բան չեն նվիրել, ուղղակի կոսմետիկ վերանորոգում են արել մի 15 տարի առաջ»։

Իսկ եթե մյուս հարկաբաժաններում 95 թվականից առ այսօր ոչինչ չի՞ արվել։ Տնօրենն ի պատասխան՝ ասաց․«Ի՜նչ ասեմ, կարող է՝ Ձեր ինֆորմացիան սխալ է։ Եկեք տեսեք, թե ինչ պայմաններ են»։

Տնօրենն ավելացրեց, որ արդեն իսկ ավարտել են օպտիմիլիզացիան, որը չգիտես ինչու՝ ասում էր՝ ուտիլիզացիա։

Ինչևէ, ասում է, որ կրճատում չի եղել, տարբեր աշխատողների առաջարկվել է տեղափոխվել այլ բաժանմունքներ, 4-ը չեն համաձայնվել, այդ թվում՝ մեզ զանգահարած օպերացիոն բուժքույրերը։ Նրանցից երեքի ազատման հրամանները, ըստ մեզ զանգարահարած բուժքրոջ՝ տվել են, ինքն էլ լինելով թոշակի տարիքի, դեռ ֆորմալ մնում է՝ իր հաշվին արձակուրդ վերցնելով։

Նշենք, որ այս բուժքույրերը ստանում էին ընդամենը 70 հազար դրամ։

Բժիշկը պնդեց, որ սա օպտիմալացում չէ, այլ օպտիմալացման անվան տակ մարդկանց աշխատանքից ազատում։