Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները եւ լավացնել հիշողությունը
Ֆիթնեսն օգնում է պահպանել ուղեղի կառույցները, բարելավել հիշողությունը եւ արագ կողմնորոշվելու կարողությունը։ Այսպիսի տվյալներ ստացվել են 20-59 տարեկան 1200 փորձարկվողների գլխուղեղի ֆիզիկական ձեւերի եւ առողջության վերլուծության շնորհիվ, տեղեկացնում է «Վեստի.Մեդիցինա»-ն։
Բոլոր մասնակիցներն ուղեղի սքանավորում են անցել, ինչպես նաեւ հիշողության, դատողությունների եւ մտքերի տրամաբանական լինելու թեստեր, դրան զուգահեռ՝ մասնագետները գնահատել են փորձարկվողների սիրտ-անոթային համակարգի վիճակը վազքուղյակում։
Մասնակիցները, որոնք քայլքի երկու րոպեանոց թեստի ընթացքում լավագույն աերոբիկ տոկունություն են ցուցաբերել, ավելի հաջող են կատարել դատողության թեստերը, քան սրտի բեռնվածությանը նրանց պակաս հարմարեցված հասակակիցները։
Նույն տղամարդկանց եւ կանանց մոտ հայտնաբերվել են ավելի առողջ նյարդային հյուսվածքներ ուղեղի սպիտակ նյութում։ Հետազոտողները նշել են, որ սպիտակ նյութը վճռական նշանակություն ունի որակյալ նեյրոնային հաղորդակցման համար։
Այս արդյունքները հաստատվել են այնպիսի գործոնների հաշվառումից հետո, ինչպիսին են տարիքը, սեռը, արյան ճնշումը, մարմնի զանգվածի ինդեքսը եւ դիաբետի առկայությունը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների