Մենք այսօր գործ ունենք մի ընկերության հետ, որը երբեք հանքարդյունաբերություն չի իրականացրել. աշխարհագրագետը՝ Ամուլսարի շահագործման մասին
Ամուլսարի շահագործման թույլտվությունը ապօրինի է եղել, սակայն ոչ ոք դա նկատել չի ուզում: Այս մասին Ամուլսարի շահագործման վերաբերյալ լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը:
«Հստակ ապացուցված է, որ բոլոր մետաղական հանքերի շահագործման դեպքում, եթե մենք գործ ունենք ջրային տարածքի հետ, անխուսափելի է ջրերի աղտոտումը: Սա նույնիսկ եղել է այն ընկերությունների հետ, որոնք 50 տարուց ավել փորձ ունեն հանքարդյունաբերական գործում: Իսկ մենք այսօր գործ ունենք մի ընկերության հետ, որը կյանքում հանքարդյունաբերություն չի իրականացրել, ոչ էլ կիրականացնի»,- ասաց Գալստյանը:
«Ոչ ոք չի ուզում քննել, թե բոլոր թույլտվությունները, երկարացումները, անօրեն որոշումները, որոնք ի նպաստ այս ծրագրի ներկայացվել են, ինչո՞ւ չեն քննվում կոռուպցիոն հիմքի տեսանկյունից»,- ասաց նա:
Գալստյանը հավելեց, որ միակ բացահայտված կոռուպցիոն դեպքը այս գործի շրջանակներում այն էր, որ Գնդևազի գյուղապետը կարողացել է 10 հեկտար հողը 850 հազար դոլարով վաճառել իր որդուն, ով մի տարի հետո կկարողանար նույն հողը 305 հազար դոլարով վաճառել «Լիդիան Արմենիային»: Այն էլ բացահայտվել է իրենց դիմումի շնորհիվ:
«Մենք էլի դիմումներ ենք գրել, որովհետև վստահ ենք, որ սա միակ կոռուպցիոն դեպքը չէ»,- նշեց նա:
Գալստյանի խոսքով՝ hամեմատություններ են անում Քաջարանի, Ագարակի, Կապանի և այլ տեղերում գործող հանքերի հետ, որոնք բացվել են Խորհրդային Միության ժամանակ: Այն ժամանակ չէին էլ կարող բացման դեմ պայքարել: «Եվ հիմա 50-60 տարի առաջ բացված հանքը դեռևս չբացված հանքավայրի հետ համեմատելը կարճամտություն է»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում