Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Լուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունը Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»

Ֆիլիպինները ստեղծում են աշխարհի առաջին պետությունը, որտեղ «իշխում են» Չերչիլի և Գանդիի թվային տարբերակներըԼուիջի Մանջիոնեի արյունարբու երկրպագուհիները բացահայտորեն տոնում են սպանությունըԶբոսաշրջային դժոխք Իտալիայում․ հանգստացողների բազմությունը փակում է փողոցները և տեղացիներին «փակում» տներումԲացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը
Հայաստան

ՀՀ-ԱՄՆ կապերում բարձր մակարդակի հանդիպումների դեֆիցիտ է․ կարծիք

168.am-ը գրում է․

«Եթե մեկ տարի առաջ Հայաստանը գուցե կարիք չունենար այս ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցել, ապա ներկայումս ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողությունները Հայաստանին պետք է ստիպեն փոխել Նահանգների հետ աշխատանքի որակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց բրիտանացի քաղաքագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին և ՀՀ վարչապետի առաջիկա այցին ԱՄՆ, ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական համագործակցությանը:

Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև հանդիպումներ ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

«Ինչ վերաբերում է վարչապետի և Միացյալ Նահանգների նախագահի հետ հանդիպմանը՝ կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է, աշխատում ենք, և սա մեզ համար օրակարգային հարց է, բայց ուղղակի ֆիքսվել միայն, որ, եթե չկա, ուրեմն այդպես է՝ ես այդ մոտեցումը չեմ կիսում, որովհետև որևէ պակաս՝ բարձր մակարդակով շփումների, մենք չունենք»,- նշել էր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն օրեր առաջ։

Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ՝ այս տարվա ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն «չափազանց բավարար երկխոսություն» բարձր մակարդակով:

«Եթե ուշադրություն դարձնենք՝ և՛ վարչապետի, և՛ արտգործնախարարի հանդիպումների ծավալը և մակարդակը, հաշվի առնելով նաև Միացյալ Նահանգների պետական կառուցվածքը, մենք որևէ դեֆիցիտ՝ Միացյալ Նահանգների հետ շփումների՝ բարձր մակարդակով, այսօր չունենք։ Ե՛վ Սպիտակ տան մակարդակով, և՛ Պետքարտուղարության մակարդակով, բարձր մակարդակում մենք ունենք շատ ակտիվ երկխոսություն։ Եվ չունենք որևէ սահմանափակում՝ ցանկացած պահի ակտիվացնելու։ Շատ պարզ լեզվով ասեմ՝ եթե ես որևէ պատգամ ունեմ, որևէ բան ունեմ ասելու, ես անմիջապես կարող եմ հասցնել դա Միացյալ Նահանգների բարձր մակարդակի իմ գործընկերներին»,- հայտարարել էր Զոհրաբ Մնացականյանը։

Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ բարձր մակարդակի հարաբերություններում դեֆիցիտի մակարդակը յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր հարաբերությունների համար: Ըստ նրա՝ եթե հայկական կողմը նշում է, որ չկա դեֆիցիտ, ուրեմն բարձր մակարդակի այն հարաբերությունները, որոնք առկա են, բավարարում են հայկական կողմին:

«Բայց միևնույն ժամանակ՝ նաև տարօրինակ կլիներ, եթե Հայաստանը, լինելով ԵԱՏՄ, ՀԱՊԿ անդամ, ուղարկելով մարդասիրական առաքելություն Սիրիա, ասեր, որ դեֆիցիտ կա ՀՀ-ԱՄՆ բարձր մակարդակի հարաբերություններում: Ընդհանուր առմամբ բարձր մակարդակի հանդիպումների դեֆիցիտ կա, որը դրսևորվում է թե՛ հայ-ամերիկյան հարաբերություններում, թե՛ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:

Սրա պատճառները թե՛ Երևանում են, թե՛ Վաշինգտոնում: Հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները համակարգում է Պետդեպարտամենտը՝ համապատասխան դիվանագետների միջոցով: Երբ վրաց իշխանությունները ԱՄՆ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումներ են ունենում, մենք գիտենք, որ նրանք հստակորեն աշխատել են այդ ուղղությամբ ամենաբարձր մակարդակով, ձգտել են Միացյալ Նահանգների հետ ավելի խորը հարաբերությունների, ՆԱՏՕ-ի անդամակցության, և այլն: Այս հանգամանքը միանշանակ ունի մեծ նշանակություն: Նման երկրների հետ աշխատանքն իր առանձնահատկությունն ունի՝ հատկապես, երբ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իրականացնում է այդ դաշնակցությունից բխող քայլեր ու պարտավորություններ և ԱՄՆ առաջնահերթությունների ցանկում չէ:

ԱՄՆ-ը ևս հետաքրքրված չէ նման տարածաշրջաններում առավել մեծ ներկայությամբ: Ավելին, կոնկրետ այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, և այստեղ ԱՄՆ-ը առավելապես համագործակցում է Ռուսաստանի հետ, և ոչ թե՝ հակադրվում: Վրաստանի օրինակն այլ է, Վրաստանը զարգացման այլ ուղի է ընտրել, և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ աշխատում է այլ ինտենսիվությամբ: Ինչ վերաբերում է ՄԱԿ ԳԱ-ի առիթով իրականացվող այցին, ապա այն կարող էր ունենալ և՛ թույլ, և՛ ուժեղ օրակարգ, կախված երկու կողմերի օրակարգերից:

Սովորաբար նման միջոցառումների ժամանակ ԱՄՆ-ի նախագահին, պետքարտուղարին չի բավականացնում ժամանակը: Բայց կարծում եմ՝ կարող էր նաև այլ օրակարգ լինել, ավելի լուրջ երկկողմ հանդիպումներ: Չմոռանանք նաև այն, որ վերջերս հայկական կողմը մի քանի պատվիրակությամբ այցելել էր ԱՄՆ, չգիտենք, թե ինչ արդյունքներ ունեցան այդ բանակցությունները, այնուամենայնիվ տրամադրություններ են շոշափվում»,- ասաց Մաքֆարլեյնը:

Խոսելով ԱՄՆ-Ադրբեջան ռազմական խորացող համագործակցությունից Կասպից ծովում՝ Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ միջազգային հարաբերությունները դինամիկ փոփոխությունների են ենթարկվում ամեն օր:

«Եթե մեկ տարի առաջ Հայաստանը գուցե կարիք չունենար այս ոլորտում ԱՄՆ-ի հետ համագործակցել, ապա ներկայումս ԱՄՆ-Ադրբեջան ռազմատեխնիկական հարաբերություններում ի հայտ եկած նոր իրողությունները Հայաստանին պետք է ստիպեն փոխել Նահանգների հետ աշխատանքի որակը՝ հավասարակշռելով ուժերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջոցով, քանի որ ԱՄՆ-ի լուրջ ռազմական աջակցությունն Ադրբեջանին անդրադառնում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական հավասարակշռության վրա՝ այն խախտելով: Զարկերակն անընդհատ փոխվում է, և պետք է հետևել դրա ընթացքին»,- նման կարծիք հայտնեց Մաքֆարլեյնը»։